Մարտի 4-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման ծրագրին մասնակցելու մասին» Վանաձոր համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկում: Այն վարում էր Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի Զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը: Ներկա էին համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը, աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը, բաժինների պետեր, աշխատակիցներ, ավագանու անդամներ, Վանաձոր համայնքի բնակիչներ:
Զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Վանաձոր համայնքի տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաները: Ծրագրերի ընդհանուր նկարագրությունը եւ դրանց իրականացման անհրաժեշտությունը: Ապա ծրագրերից յուրաքանչյուրը ներկայացրեց առանձին:
Առաջինը «Վանաձոր համայնքի «Աթլետիկայի օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ- ի շենքի հիմնանորոգում, «Հրաչյա Կլեկչյանի անվան թիվ 1 մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում եւ «Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ի Թատերական 2 հասցեում գտնվող շենքի հիմնանորոգում» ծրագիրն էր:
Երկրորդը՝ «Վանաձոր համայնքի բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ» ծրագիրը:
Երրորդը՝ «Վանաձոր համայնքի «Շառլ Ազնավուրի» անվան այգու հիմնանորոգում, Տարոն-2 եւ Տարոն-4 այգիների կառուցում» ծրագիրն էր:
Չորրորդը «Վանաձոր համայնքի Չուխաջյան, Լալվարի փողոցների եւ կենտրոնական մայթերի կապիտալ նորոգում» ծրագիրն էր:
Բոլոր ծրագրերի վերաբերյալ հնչեցին հարցեր, արվեցին առաջարկներ, տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում:
Հանրային բաց լսումներ առձանագրությունը ներկայացված է ստորև: