Համապետական շաբաթօրյակն ընթացքի մեջ է: Վաղ առավոտից աշխատանքային խմբերը, որոնց մեջ ներգրավված են նաև համայնքապետարանի և ենթակա հիմնարկների աշխատակիցները, մաքրման աշխատանքներ են իրականացնում քաղաքի տարբեր հատվածներում առկա շուրջ 50 աղբավայրերում: Վանաձորի բոլոր թաղամասերում, այգիներում և պուրակներում, հիմնարկների հարակից տարածքներում ևս ակտիվ մաքրման աշխատանքներ են իրականացվում: Օրվա առաջին կեսին արդեն իսկ մաքրվել են հայտնաբերված 50 աղբատեղիներից 40-ը: Եվս 3 ժամ և աշխատանքներն ամբողջությամբ ավարտված կլինեն: