Համայնքի ղեկավարն ընդունեց 2024թ. ջիու ջիցույի Մ 15 խմբի աշխարհի առաջնությունում հաղթող և մրցանակաիր մարզիկներին ու նրանց մարզիչներին

Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն ընդունել է 2024թ. ԱՊՀ երկրների և «Մոսկվայի գավաթ» օլիմպիական կարատեի առաջնություններում և 2024թ. ջիու ջիցույի Մ 15 խմբի աշխարհի առաջնությունում հաղթող և մրցանակակիր մարզիկներին ու նրանց մարզիչներին։
🏆2024թ. ԱՊՀ երկրների օլիմպիական կարատեի մեծահասակների առաջնությունում Ալեն Գևորգյանը ճանաչվել է հաղթող, Հայկ Քառյանը՝ գրավել 3-րդ տեղը։
🏆2024թ. «Մոսկվայի գավաթ» օլիմպիական կարատեի առաջնությունում Ալեք Աբոյանը ճանաչվել է հաղթող։
🥉Նույն առաջնությանը մարզիկներ Ռաֆի Խեչոյանը, Արթուր Մարգարյանը, Էրիկ Պապինյանը, Արթուր Նասիբյանը մրցանակակիրներ են դարձել՝ զբաղեցնելով 3-րդ տեղերը։
2024թ. գրեփլինգի Մ 17 խմբի աշխարհի առաջնությունում Հրաչյա Ղազախյանը գրավել է 3-րդ տեղը։
🏆2024թ. ջիու ջիցույի Մ 15 խմբի աշխարհի առաջնությունում Գոռ Խաչատրյանը հաղթող է ճանաչվել։
🔹Արկադի Փելեշյանը շնորհավորել է մարզիկներին և մաղթել մեծ նվաճումներ բոլոր ասպարեզներում։ Նա մարզիկներին պարգևատրել է շնորհավորագրերով, իսկ նրանց մարզիչներ Դրաստամատ Ղամբարյանին, Խաչիկ Երեմյանին և Արեն Գևորգյանին շնորհակալագրեր է հանձնել՝ բարձրակարգ մարզիկներ պատրաստելու համար։

You May Also Like