Համայնքի ղեկավարին ներակայացվեց աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանի 2017թ հաշվետվությունը

Աշխատակազմի քարտուղարի հաշվետվությանը ներկա էին նաև աշխատակազմի բաժինների պետերը:

Օգտվելով առիթից, համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը և աշխատակազմի քարտուղար  Արթուր Օհանյանը շնորհավորեցին Արման Մովսիսյանին և Բենիկ Նազարյանին բաժնի պետի պաշտոնը ստանձնելու և առաջին աշխատանքային օրվա կապակցությամբ: Արման Մովսիսյանը նշանակվել է  աշխատակազմի Առևտրի և տրանսպորտը համնակարգող բաժնի պետ, իսկ Բենիկ Նազարյանը աշխատակազմի  Բնակարանային տնտեսության և համատիրությունները համակարգող բաժնի պետ:

Ինչպես ներկայացրեց Արթուր Օհանյանը, հաշվետու ժամանակահատվածում  նախապատրաստվել և հրավիրվել է համայնքի ավագանու 11 նիստ, 7-ը՝ հերթական, 4-ը՝ արտահերթ: Ըստ պատկանելիության առաքվել և արխիվացվել է  ավագանու 110 որոշում:

Նախորդ 2016 թվականի համեմատ 2017 թվականին արձանագրվել է համայնքապետարանի փաստաթղթաշրջանառության զգալի աճ:

 

Մասնավորապես՝

Մտիցներ                                                       –           41%
Ելիցներ                                                         –           57%
Համայնքի ղեկավարի որոշումներ             –           38%
Համայնքի ավագանու որոշումներ             –           59%
Հրամաններ                                                  –           36%
Կարգադրություններ                                   –           27%

 

Տնտեսումներ են արձանագրվել ծառայությունների դիմաց վարձավճարների գծով: Մասնավորապես՝

Հեռախոս                   –           40%, ինչը կազմում է 2 869 681 դրամ
Ջուր                           –           61%, ինչը կազմում է 969 271 դրամ
Էլեկտրաէներգիա     –           15%, ինչը կազմում է 1 886 974 դրամ
Սահմանված կարգով՝

– տեղի են ունեցել 181 վարչական վարույթների և իրականացվել ու ամփոփվել են երկու հանրային լսումներ

– ապահովվել է 9 հանրային հավաքի իրազեկման ընդունվելն ի գիտություն,

–  ընթացք է տրվել համայնքի ղեկավարի 1537 որոշումների

– պատրաստվել և լրացվել են 35 համայնքային ծառայողի անձնական գործեր, իսկ թվով 84 պաշտոնի անձնագրերում կատարվել են փոփոխություններ:

Իրականացվել է գործավարական հսկողություն 14867 դիմումների, գրությունների և հանձնարարականների նկատմամբ:

2017 թվականի ընթացքում համակարգում ընդգրկված բոլոր բաժինները և առանձնացված ստորաբաժանումները ստացել են 32 363 հանձնարարականների տեսքով գրություններ, որոնցից չի կատարվել ընդամենը 4-ը, ինչը համակարգի տեխնիկական առանձնահատկությունների հետևանք է, քանի որ հանձնարարականները կատարվել են փաստաթղթային կամ բանավոր գործառնական կարգով և չի արտացոլվել էլեկտրոնային կառավարման համակարգում: Թվով 375 հանձնարարականներ կատարվել են հանձնարարականի ժամկետի խախտումով, որոնց լրացուցիչ վերլուծությունը ցույց է տալիս, որ ճնշող մեծամասնության համար եղել են օբյեկտիվ պատճառներ:

Այսպիսով հանձնարարականների կատարման ցուցանիշը 99.9 տոկոս է, իսկ քաղաքացիների գրությունների բողոքների առումով կատարման ցուցանիշը 100 տոկոս արդյունավետություն ունի:

Կազմակերպվել է համայնքի ղեկավարի 19, աշխատակազմի քարտուղարի 9 աշխատանքային խորհրդակցություններ, որից 2-ը ողջ աշխատակազմի անդամների մասնակցությամբ:

Օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում աշխատակազմի քարտուղարի կողմից տրվել է 450 հրաման:

2017 թվականի նոյեմբերի 29-ին գործարկվեց քաղաքացիների սպասարկման գրասենյակը, ինչը նոր որակ հաղորդեց համայնքապետարանի կողմից քաղաքացիների սպասարկմանը:

Քաղաքացիների սպասարկման գրասենյակում  2017 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացվել է՝

  1. Քաղաքացիների խորհրդատվություն և ուղղորդում – 415 քաղաքացիներ;
  2. Աղբահանության վճարի վերահաշվարկ –   700 դիմումներ
  3. Տարբեր պարտադիր վճարների և գանձումների նպատակով – 1960 հաշվարկային փաստաթղթեր
  4. Ճարտարապետության և քաղաքաշինության հարցերով խորհրդատվություն և փաստաթղթերի տրամադրում – 320 քաղաքացի
  5. Սպասարկվել են՝

ա/ գույքահարկի գծով – 3520 քաղաքացիներ

բ/ հողի հարկի գծով – 1632 քաղաքացիներ

  1. Տրամադրվել են որոշումներ – 162 հատ

2017 թվականի ընթացքում Արթուր Օհանյանը ուսումնական այց է կատարել Գերմանիայի Ռեգեն երկրամասային շրջան՝ փորձի փոխանակման, մասնակցել եմ Վիտեբսկ քաղաքում քաղաքի օրվան նվիրված տոնակատարության միջոցառումներին, ինչպես նաև մասնակցել է Կիևում կայացած «Ուկրաինայի, Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի համայնքներում վարչական ծառայությունների մատուցման լավագույն փորձը» խորագրով համաժողովին:

You May Also Like

Leave a Reply