Այսօր` հոկտեմբերի 13-ին, ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանի մտահղացմամբ և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ Վանաձերի Խնձորուտ թաղամասի Ջրի կայանից վերև գտնվող հողատարածության վրա տեղի ունեցավ ծառատունկ:
Համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանի և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ մասնակցել է համամարզային ծառատունկին:
Ծառատունկի նպատակն է վերականգնել անտառտնտեսության վերահսկողության տակ գտնվող երբեմնի կանաչ գոտիներն ու անտառային ծածկույթը:
Այդ նպատակով 1 հեկտար հողատարածքի վրա նախատեսվել է տեղադրել շուրջ 3000 տնկիներ և կաղնու սերմեր:
Ծառատունկին մասնակցել են նաև ԱԺ պատգամավորներ, տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, դպրոցների, բուժհաստատությունների և մի շարք այլ կառույցների ներկայացուցիչներ: