ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԿՈՂՄԻՑ 2017Թ.ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Վանաձորի համայնքապետարանում մեկնարկել են բաժինների կողմից 2017թ.-ին կատարված աշխատանքների հաշվետվությունները: Հունվարի 23-ին Վանաձորի քաղաքապետին ներկայացվեց ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի 2017թ.-ի տարեկան հաշվետվությունը: Բաժնի պետ Սուրեն Աբովյանը զեկուցեց ըստ ոլորտների:

2017թ. ճարտարապետության և քաղաքաշինության բաժնում մուտք է եղել 2746 դիմում-գրություն: Տրամադրվել է 178 ճարտարապետահատակագծային (նախագծային) առաջադրանք, 163 շինարարության թույլտվություն, 61 ավարտական ակտ /շահագործման թույլտվություն/:
Կազմվել է 987ª ավագանու, հողերի աճուրդ-մրցույթի, կառուցապատման իրավունքով տրամադրված և վերահատկացված հողամասերի օտարման, սեփականության իրավունքի ճանաչման, փոստային հասցեների հաստատման, հողերի միավորման և տարանջատման, ինքնակամ կառույցների և ձևափոխությունների օրինականացման, համայնքի ղեկավարի տարաբնույթ, պայմանագրերի ժամկետների երկարաձգման, ուժը կորցրած ճանաչելու, հողամասի ճշտված սահմանների որոշման նախագծեր:
ՀՀ Լոռու մարզպետարան է ներկայացվել 23 գործª ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի համաձայնությունը ստանալու նպատակով:
Կայացել է հողամասերի 5 աճուրդ (անհատական բնակարանաշինության, հասարակական սպասարկման օբյեկտների, ավտոտնակների կառուցման նպատակով)ª օտարվել է 71 հողակտորª 6620,68քմ մակերեսով:
Սկսվել է Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցի շինարարությունը, ընթացքի մեջ է Մ-6 միջպետական ճանապարհի Վանաձորի հատվածի շինարարությունը, որի համար ՀՀ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարություն առաջարկություն է ուղարկվել նախագծում փոփոխություն կատարելու համար, ինչը ընդունվել և կատարվել է: Տիգրան Մեծ պողոտայի վրա սկսվել է ՙՏաշիր՚ առևտրի կենտրոնի շինարարությունը: Սկսվել է նաև նախկին կենցաղի տան վերակառուցման աշխատանքները, Երևանյան խճուղու վրա գոյություն ունեցող հյուրանոցի նոր մասնաշենքերի կառուցումը:

Աճուրդային հողերի օտարումից, ընդլայվող հողերի օտարումից, ինքնակամների հայտնաբերման և օրինականացման գործընթացից բյուջեի ֆոնդային մաս մուտք է եղել          108 000 000  /հարյուր ութ միլիոն/ ՀՀ դրամ:

Իրականացվել է թիվ 3 գերեզմանատան ընդլայնման մանրամասն հատակագծման նախագիծ, Հարկային տեսչության հարավային մասի պուրակի բարեկարգման նախագիծ, Ս. Պետերբուրգ – Ներսիսյան փողոց խաչմերուկում օղակաձև անցման նախագիծ, Հայքի հրապարակում ժամաշտարակի կառուցման էսքիզային նախագծեր, Վանաձորում զբոսաշրջության զարգացման ծրագրերում ներառված օբյեկտների ճարտարապետական նախագծեր և այլն:

“GIZ” կազմակերպության միջոցով, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ պատրաստվել է քաղաքի աղտոտված հողերի կադաստր, “GIS” ծրագրով աշխատելու նպատակով կազմակերպվել է աշխատողների վերապատրաստում:
ՀՀ կառավարության հանձնարարականով Վանաձորում իրականացվում է զբոսաշրջության զարգացման ծրագրերում ներառված օբյեկտների ճարտարապետական նախագծեր և բաժինը ներգրավված է  Վանաձորի ինչպես Մաստեր պլանի մշակման աշխատանքներին, այնպես էլ առանձին օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի մշակման աշխատանքներին:
Սկսվել են «Լոռիե մարզադաշտի վերակառուցման հողային աշխատանքները:
2017թ. մարտի 28-ին կազմակերպվել է ճարտարապետ Ռ.Բոշյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդես, ինչպես նաև ավագանու հաստատմանն է ներկայացվել Առափնյա փողոցը Ռ.Բոշյանի անվամբ անվանակոչելու նախագիծը, որը ընդունվել է:
Պարբերաբար կատարվել է շրջայցեր քաղաքումª ինքնակամ շինարարությունները կանխելու և տրված թույլտվություններով կառուցվող օբյեկտներում հսկողություն իրականացնելու նպատակով:

Սկսվել են հետևյալ խոշոր քաղաքաշինական օբյեկտների շինարարությունը` Ռ. Բոշյան փողոց թիվ 1-4 հասցեում հաս. սպասարկման օբյեկտ, Դեմիրճյան փող. թիվ1ա հասցեում ՙՎանաձոր-1՚ ենթակայանի վերակառուցում և արդիականացում, ՙՎանաձորի գյուղ. պետական քոլեջ՚ -ի մարզադահլիճաի վերակառուցում, Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի շենքի ուժեղացում և վերակառուցում, Հալաբյան փողոցի կամրջի վերականգնում, ՀՀ Լոռու մարզպետարանի պատվիրատվությամբ թվով 12 փողոցների հիմնանորոգում, Արցախ պուրակում մանկական զբաղվածության կենտրոն, Վանաձորի թիվ 11 մանկապարտեզի վերակառուցում, Երևանյան խճուղի թիվ 111-1/1 հասցեում ՙԴԱՐԲԲԱԳՍե կարի ֆաբրիկայի արտադրական օբյեկտների վերակառուցում և արդիականացում և այլն: 2-րդ կիսամյակում շահագործման են հանձնվել Վանաձորի նոր հիվանդանոցային համալիրը, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման հանրապետական կենտրոնի Լոռու լաբորատորիան և Սոցաիալական ծառայությունների համալիր կենտրոնը:

Հաշվետվության ավարտին քաղաքապետը գոհունակություն հայտնեց կատարված աշխատանքից: Ս. Աբովյանին հանձնարարեց մինչև մարտի 30-ը ներկայացնել փոքր և մեծ ճարտարապետաշինարարական ծրագրեր: Մամիկոն Ասլանյանը ներկայացրեց տնակներում գործող 4 մանկապարտեզները շենքային պայմաններով ապահովելու, մշակույթի պալատի վերանորոգման, ծանրամարտի դպրոցի վերանորոգման խնդիրների կարևորությունը: Ճարտարապետութան և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանին հանձնարարվեց ներկայացնել մանկապարտեզների՝ տնակայինից շենքային պայմաններին անցնելու համար անհրաժեշտ ծախսերի նախահաշիվները:

You May Also Like

Leave a Reply