Փետրվարի 1-ին Ջերմուկում տեղի ունեցավ Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։
Վանաձորը բացման արարողությանը մասնակցեց 55 հոգուց կազմված պատվիրակությունով։
Խաղերի մարզաձևերն են՝ հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, սպորտային պարեր, ձնամարտ։
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի աշխարհագրությունն այս անգամ ընդլայնվել է։ Խաղերին մասնակցում են 1348 մարզիկներ՝ աշխարհի 18 պետությունների 88 քաղաքներից։ Մրցումների անաչառությունը դատելու են 76 մրցավարներ։
Խաղերը կտևեն փետրվարի 1-7-ը։