Օգոստոսի 6-ից 8-ը Ստեփանակերտում կայացած Համահայկական ամառային 7-րդ խաղերը Վանաձորը սկսել է հաղթանակներով:
Օգոստոսի 6-ին և 7-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է Համահայկական ամառային 7-րդ խաղերի ծրագրով նախատեսված բազկամարտի մրցումները: Հայտագրված 110 մարզիկներից մրցումներին մասնակցել են 85-ը: Մրցումները անցկացվել են 3 քաշային կարգում՝ աջ և ձախ ձեռքով: Երկու օր տևած մրցապայքարում եզրափակիչ փուլ են դուրս եկել ուժեղագույնները:
Օգոստոսի 7-ին կայացել է մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկների պարգևատրման արարողությունը, որին ներկա էր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը , Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Վարդան Բալայանը և համայնքի ղեկավարներ:
Բազկամարտի 70 կգ քաշային կարգում աջ և ձախ ձեռքի մրցապայքարում ոսկե մեդալ է նվաճել Շլյանինա Կամիլան :
90 կգ գերծանր քաշային կարգում աջ և ձախ ձեռքի մրցապայքարում Արտակ Օդաբաշյանը՝ պայքարելով բազկամարտի աշխարհի գործող չեմպիոնի հետ, նվաճել է բրոնզե մեդալ:
70 կգ քաշային կարգում աջ ձեռքի մրցապայքարում Տիգրան Պետրոսյանը նվաճել է բրոնզե մեդալ:
Շնորհավորում ենք մեր մարզիկներին և հաջողություն մաղթում վանաձորցի մյուս մասնակիցներին :