Հաղթանակի և խաղաղության տոնը՝ Վանաձորում

Վանաձորում Հաղթանակի և խաղաղության օրն այս տարի անձրևառատ էր,սակայն Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողի մոտ տոնական տրամադրություն էր տիրում։
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73 և Շուշիի ազատագրման 26-ամյակները բազմաթիվ վանաձորցիների համախմբել էին այստեղ։ Հնչում էր տոնական երաժշտություն։ Ներկաները շնորհավորում էին միմյանց։
Տոնական միջոցառմանը , Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը,Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, համայնքապետարանի և մարզպետարանի աշխատակիցներ, վետերաններ, Երկրապահ կամավորականների միության անդամներ, զինվորականներ, ուժային մի շարք կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ վանաձորցիներ։
ՀՀ պետական օրհներգն ունկնդրելուց հետո ներկաներին օրհնության և շնորհավորանքի խոսք հղեց Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ տեր Սեպուհ արք. Չուլջյանը։ Ապա Գուգարաց թեմի «Վարդանանց հետնորդներ» և Զինված ուժերի փողային նվագախմբերը հանդես եկան ելույթներով։ Վերջում ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհվեցին անմար կրակի մոտ։

You May Also Like