Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը շրջել է Վանաձորի փողոցներում և դիմակ բաժանել անցորդներին:
Համայնքի ղեկավարը խնդրել է քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային բոլոր կանոները ` նշելով , որ յուրաքանչյուրս պատասխանատու ենք ոչ միայն մեզ, այլ նաև մեր շրջապատի և մեր հարազատների համար:
Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նաև դիմակ կրող քաղաքացիներին և հորդորել ,որ իրենք էլ սեփական օրինակով խրախուսեն իրենց շրջապատում վիրուսի հնարավոր տարածումը կանխարգելող միջոցների ձեռնարկումը:
Հարգելի´ համաքաղաքացիներ, դիմակ կրելով ` եկեք յուրաքանչյուրս մեզ վրա վերցնենք մեր քաղաքի և մեր հարազատների չվարակվելու հնարավոր պատասխանատվությունը :
Եկեք մեր պատրաստակամությամբ և պատասխանատվությամ նվազեցնենք Վանաձորում վարակի ռիսկն ու տարածումը:
Մեր քաղաքի և քաղաքացու չվարակվելը կախված է մեզնից ` յուրաքանչյուրից:
Կրիր դիմակ , փրկիր կյանքեր: