Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության, բնակֆոնդի և համատիրությունները համակարգող բաժնի հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին բաժնի աշխատակիցները և սպասարկող կազմակերպությունների ղեկավարները: Նիստը ղեկավարում էր բաժնի պետ Կարեն Պառավյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, տրվեցին հանձնարարականներ՝ թերությունները վերացնելու, Վանաձորի օրվան պատշաճ կերպով պատրաստվելու նպատակով: Համայնքի տարածքում կատարվող սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքներն ավելի ինտենսիվ կերպով պետք է իրականացվեն: Տրվեցին նաև շրջիկ աղբատար մեքենաների ժամանակացույցի հետ կապված հանձնարարականներ: Հանձնարարվեց փողոցների ասֆալտապատման աշխատանքների ավարտից հետո անմիջապես իրականացնել նշագծում: Քննարկվեցին նաև փողոցների լուսավորությանը, լուսաֆորների աշխատանքին , անձրևաջրատար համակարգի դիտահորերի աշխատանքին, կանաչապատմանը վերաբերող հարցեր:
You May Also Like
Ուշադրություն. «Կանաչ և թվային զարգացում հանուն էներգետիկ անցման» խորագրով կարճ տեսահոլովակների մրցույթ երիտասարդների համար:
Ванадзор
Comments Off on Ուշադրություն. «Կանաչ և թվային զարգացում հանուն էներգետիկ անցման» խորագրով կարճ տեսահոլովակների մրցույթ երիտասարդների համար: