Վանաձորի համայնքապետարանում շարունակվում են աշխատակազմի բաժինների հաշվետվությունները: 2018 թ. կատարած աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ նաև կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժինը: Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանն իր խոսքում ընդգծեց, որ բաժինը բազմաբնույթ և մեծածավալ աշխատանքներ է իրականացնում: Անցյալ տարի մեծ առաջընթաց արձանագրվեց նաև կապիտալ շինարարության, այդ թվում՝ փողոցների հիմնանորոգման աշխատանքներում, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում: «Այս տարի մեր թիրախը պետք է լինի նախորդ տարվա կիսատ թողած գործերի շարունակությունը, մասնավորապես, փողոցների փոսային նորոգումը և հիմնանորոգումը: Պատասխանատվության բարձր զգացումով պետք է մոտենանք այդ գործընթացին, ինչպես նաև պուրակների և այգիների բարեկարգմանը, որպեսզի կարողանանք վերականգնել Վանաձորի՝ կանաչ, բարեկարգ և հարմարավետ քաղաքի համբավը: Այդ ճանապարհին մենք մեծ աշխատանք ունենք կատարելու: Ես կուզենայի այս տարի նաև մեր մոտեցումները փոխենք կանաչապատման, լանդշաֆտային դիզայնի աշխատանքներում և անցում կատարենք ժամանակակից կանաչապատման դիզայնին»: Համայնքի ղեկավարը հանձնարարեց բաժնի պետ Կարեն Պառավյանին ուշադրության կենտրոնում պահել նոր ծառատեսակների ձեռքբերման, հին ծառերը նորով փոխարինելու, նաև նոր ծառատունկի գործընթացը: Առաջնային պետք է լինեն նաև բակերի բարեկարգման աշխատանքները, որոնք ևս Մամիկոն Ասլանյանը հույժ կարևոր համարեց:
Կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կարեն Պառավյանը հանդես եկավ հաշվետու զեկույցով:
Վերջում բաժնի գլխավոր մասնագետ Քաջիկ Թադևոսյանը և առաջատար մասնագետ Միշա Ազարյանը ծառայողական պարտականությունները բարեխիղճ և նվիրումով կատարելու, բարձր կարգապահության և արդյունավետ աշխատանքի համար արժանացան համայնքի ղեկավարի շնորհակալագրերին:
2018 թ.-ին կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները.
1. Կենցաղային աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ,որի արժեքը կազմել է 233 847 000 դրամ:
2. Խոշոր եզրաչափի աղբի տեղափոխման ծառայություններ, որի արժեքը կազմել է 7 420 000 դրամ:
3. 71 հատ մետաղական աղբամանների պատրաստման աշխատանքներ, որի արժեքը կազմել է 4 895 000 դրամ:
4. 21 հատ փոքր աղբամանների ձեռք բերման աշխատանքներ, որի արժեքը կազմել է 615 930 դրամ:
5. Աղբարկղների տարածքների ցանկապատում (չորս տեղանոց 10 հատ), որի արժեքը կազմել է 2 250 000 դրամ:
6. Տարոն-4 թաղամասի աղբավայրի մաքրման և հարթեցման աշխատանքներ, որի արժեքը կազմել է 959 350 դրամ:
7. Արջուտի աղբավայր տանող ճանապարհի մաքրման և հարթեցման աշխատանքներ, որի արժեքը կազմել է 935 000 դրամ:
8. Համապետական շաբաթօրյակների իրականացման ծառայություններ, որի արժեքը կազմել է 1 854 163 դրամ:
9. Փողոցային լուսավորության, շենքերի արտաքին լուսավորության համակարգի սպասարկման և շահագործման աշխատանքներ, որի արժեքը կազմել է 18 950 000 դրամ:
10. Փողոցային լուսավորության վերականգնման աշխատանքներ(տեղադրվել է 4320 լուսատու), որի արժեքը կազմել է 6 900 000:
11. Հալաբյան փողոցի կամրջի արտաքին լուսավորության ցանցի վերականգնման աշխատանքներ, որի արժեքը կազմել է 5 409 480 դրամ:
12. Հալաբյան փողոցի կամրջի արտաքին լուսավորության ցանցի վերականգնման աշխատանքների կատարման ընթացքում առաջացած հավելյալ աշխատանքներ, որի արժեքը կազմել է 1 488 000 դրամ:
13. Անձրևաջրատար դիտահորերի և կոյուղագծերի սպասարկման ծառայությունների աշխատանքներ, որի արժեքը կազմել է 16 830 000 դրամ:
14. 50 անձրևաջրատար դիտահորերի կապիտալ վերանորոգման և 59 դիտահորի կափարիչի փոխարինման աշխատանքներ, որի արժեքը կազմել է 7 680 000 դրամ:
15. Լանջային փողոցի անձրևաջրատար ընդունիչ դիտահորի կառուցման աշխատանքներ, որի արժեքը կազմել է 1 200 000 դրամ:
16. Սարի թաղամասը Կ. Դեմիրճյան փողոցին միացնող հատվածում, Աղայան փողոցից դեպի նախկին Լուսատեխնիկական գործարան բարձրացող հատվածում և Խնձորուտ թաղամասի 5-րդ փողոցում անձրևաջրատար ընդունիչ դիտահորերի կառուցման աշխատանքներ, որի արժեքը կազմել է 1 072 000 դրամ:
17. Շիրակի խճ. թիվ 28, 30 շենքերից և հարակից սեփական տներից դեպի Շիրակի խճ. տանող ճանապարհի անձրևաջրատար ընդունիչ և ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքներ, որի արժեքը կազմել է 1 350 000 դրամ:
18. 40-ամյակի հուշարձանի հարակից տարածքում գտնվող անձրևաջրատար համակարգի մետաղական ցանկապատի կառուցման աշխատանքներ, որի արժեքը կազմել է 345 700 դրամ:
19. Փողոցների փոսային ընթացիկ նորոգման աշխատանքները, որի արժեքը կազմել է 21 492 000 դրամ:
20. Երևանյան խճ. թիվ 121, Գր.Լուսավորիչ փողոցի թիվ 31 և Տիգրան Մեծ պողոտա թիվ 16 շենքերի բակերի բարեկարգման աշխատանքներ, որի արժեքը կազմել է 6 395 000 դրամ:
21. ՈՒկրաինական փողոցի հարավ-արևմտյան մայթի ասֆալտապատման աշխատանքները, որի արժեքը կազմել է 1 428 000 դրամ:
22. Մյասնիկյան փողոցի մայթերի (Տ.Մեծի պողոտաից մինչև Վարդանանց փողոցը) վերանորոգման աշխատանքներ, որի արժեքը կազմել է 5 500 000 դրամ:
23. Մյասնիկյան փողոցի մայթերի կապիտալ վերանորոգման, եզրաքարերի տեղադրման աշխատանքների կատարման ընթացքում առաջացած հավելյալ աշխատանքներ, որի արժեքը կազմել է 1 359 960 դրամ:
24. Համակարգել եմ «Կոտրած եկեղեցի» տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ, որի արժեքը կազմել է 1 093 000 դրամ:
25. «Կոտրած եկեղեցի» հնավայրի մոտ գտնվող մատուռի հարթակի վերանորոգման աշխատանքներ, որի արժեքը կազմել է 954 170 դրամ:
26. Վանաձոր համայնքի ոչ ասֆալտապատ փողոցների խճապատման և հարթեցման աշխատանքներ, որի արժեքը կազմել է 1 200 000 դրամ:
27. Չուխաջյան և Խնձորուտ փողոցների միջև կամրջի հիմնանորոգման աշխատանքներ, որի արժեքը կազմել է 370 000 դրամ:
28. Նարեկացի փողոցը Լոռվա հրապարակին միացնող, Կ. Դեմիրճյան և Բաղրամյան փողոցները միացնող կամուրջների արգելապատնեշների ներկման աշխատանքներ, որի արժեքը կազմել է 450 000 դրամ:
29. 16 հատ մետաղական նստարանների պատրաստման աշխատանքներ, որի արժեքը կազմել է 922 560 դրամ:
30. Փողոցների նշագծման աշխատանքներ, որի արժեքը կազմել է 8 634 680 դրամ:
31. Ձմեռային շրջանում փողոցների պաշտպանության աշխատանքներ, որի արդյունքում 10տ. աղ է օգտագործվել և մաքրվել է 380 000քառ. մ ձյուն, որի արժեքը կազմել է 932 775 դրամ:
32. Բզովդալ, Փամբակ, Տանձուտ գետերի և Խաչի ձորից իջնող գետերի հուների մաքրման աշխատանքներ, որի արժեքը կազմել է 9 498 440 դրամ:
33. Հայքի հրապարակի ջրավազանի սպասարկման ծառայություններ, որի արժեքը կազմել է 480 000 դրամ:
34. Թափառող կենդանիների վնասազերծման ծառայություններ, որի արժեքը կազմել է 3 980 000 դրամ:
35. Հարազատ չունեցող հանգուցյալների հուղարկավորության աշխատանքներ, որի համար ծախսվել է 150 000 դրամ:
36. Բաժին մուտք է եղել վառելափայտի հատկացման 256 դիմում, որից 232 ընտանիքի և 7 ՀՈԱԿ-ի հատկացվել է վառելափայտ:
37. Համայնքի ավագանու որոշմամբ բնակարան է հատկացվել Տիգրան Կիրակոսյանին:
38. ՀՀ կառավարության 09.06.2005թ.-ի թիվ 947-Ն և 10.06.2017թ.-ի թիվ 1016-Ն որոշումների համաձայն ստուգվել է 7 հաշմանդամ ազատամարտիկների գործերը, համապատասխան հանձնաժողովի որոշումից հետո գործերը Լոռու մարզպետարանի միջոցով ուղարկվել է ՊՆ:
39. Վանաձորի համայնքի ավագանու 23.03.2001թ.-ի թիվ 21 և 26.08.2005թ.-ի թիվ 212 որոշումների համաձայն օտարման կարգով սեփականաշնորհվել է թվով 41 բնակարան և բյուջե մուտքագրվել 1 194 000 դրամ:
40. Համայնքային սեփականություն հանդիսացող բնակարանային վարձավճարների գանձման գործընթացի արդյունքում համայնքային բյուջե մուտքագրվել է 1 523 000 դրամ:
41. Անշարժ գույքի կադաստրից ստացվել է թվով 45 բնակարանների անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ:
42. Նոտարական կարգով կնքվել է թվով 45 բնակարանների վերաբերյալ օտարման և վարձակալության պայմանագրեր:
43. Բաժնի պետի կողմից համակարգվել է համայնքի ողջ տարածքի բնակելի տների, տնակային ավանների և համայնքի 2 հանրակացարանների բնակիչներին տրամադրվող տեղեկանքների աշխատանքները, որի արդյունքում տրամադրվել է 331 տեղեկանք:
44. Բնակարանների սեփականաշնորհման նախկին 83 գործերում կատարվել է փոփոխություններ, որի արդյունքում համապատասխան որոշումներ և գրություններ է տրամադրվել անշարժ գույքի կադաստրին:
45. Պատասխանվել է 953 դիմումների:
46. Կատարվել են համայնքի ղեկավարի տարբեր հանձնարարականներ: