Խոր վշտով տեղեկացնում ենք, որ 61 տարեկան հասակում անժամանակ կյանքից հեռացավ Գագիկ Ռաֆիկի Սիմոնյանը: Գագիկ Սիմոնյանը Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմում իր երկար ու արդյունավետ աշխատանքի շնորհիվ վայելել է և գործընկերների , և քաղաքացիների հարգանքն ու վստահությունը, որպես սկզբունքային, մտավորական ուղղամտությամբ անձ ու ղեկավար: Անգնահետելի է նրա ներդրումը տեղական ինքնակառավարման մարմինների կայացման և արդյունավետ գործունեության առումով, որպես Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար: Նրա հիշատակը վառ կմնա ոչ միայն հարազատների ու ընկերների, այլև բոլոր նրանց մոտ, ովքեր երբևէ առիթ են ունեցել ճանաչել բարեկիրթ և պարկեշտ անհատին ու համայնքային ծառայության պաշտոնյային:
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, համայնքապետարանի աշխատակազմը, նախկին և գործող ավագանու անդամները ցավակցում են Գագիկ Սիմոնյանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին՝ անժամանակ կորստի առիթով:
Տեղեկացնում ենք նաև, որ Գագիկ Սիմոնյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին, ժամը 17.00-ից: Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 3-ին ժամը 13.00-ին , «Մատուռ» սրահից:
Վանաձորի համայնքապետարան