Կայացավ <<Վանաձորի քաղաքապետի>> ֆուտբոլի գավաթի խաղարկությունը

Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, սեպտեմբերի 24-ից 27-ը Վանաձորի ֆուտբոլի մարզադպրոցի խաղադաշտում անցկացվեց <<Վանաձորի քաղաքապետի>> ֆուտբոլի գավաթի խաղարկության մրցումներ, որին մասնակցել են 4 հավաքական թիմ: Մրցումները անց են կացվել շրջանաձև` մեկ ենթախմբով:
Պարգևատրման արարողությանը ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը, բաժնի աշխատակիցները:
Կանոնակարգի համաձայն հաղթող է ճանաչվում բոլոր հանդիպումներում առավելագույն միավորներ հավաքած թիմը: «Գազպրոմ Արմենիա» և «Ըմբիշներ» թիմերը հավաքել էին հավասար միավորներ, նշանակվեց լրացուցիչ խաղ, որի արդյունքում 1:0 հաշվով հաղթող ճանաչվեց «Գազպրոմ Արմենիա» թիմը:
2-րդ տեղ գրավեց «Ըմբիշներ» թիմը,
3-րդ տեղ` «Ուլտրաս-Խանդակ» թիմը:
Հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվեցին Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված գավաթներով, պատվոգրերով և մեդալներով:
5 լավագույն խաղացողները ըստ օղակների՝ դարպասապահ, պաշտպան, կիսապաշտպան, հարձակվող և ռմբարկու պարգևատրվեցին մարզական արձանիկներով և պատվոգրերով:
Լավագույն դարպասապահ ճանաչվեց ` ​Արամ Մատինյանը /«Գազպրոմ Արմենիա» թիմ/
լավագույն պաշտպան ճանաչվեց ` ​​Նարեկ Ղարագյոզյանը / «Ըմբիշներ» թիմ/
լավագույն կիսապաշտպան ճանաչվեց ` ​ Գևորգ Հախվերդյանը / «Ուլտրաս-Խանդակ» թիմ/
լավագույն հարձակվող ճանաչվեց `​Սենիկ Սերոբյանը / «Ըմբիշներ» թիմ/
ռմբարկու ճանաչվեց `​​​Սարգիս Սարգսյանը /«Գազպրոմ Արմենիա» թիմ/:
​«Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի նախագահ Ռուդոլֆ Խաչիկյանը մարզաշխարհին մշտապես օգնելու և աջակցելու համար Վանաձոր համայնքի ղեկավարին նվիրեց գավաթ:
Շնորհակալագրեր հանձնվեցին ոստիկանության աշխատակիցներին, մրցավարներին և ֆուտբոլի մարզադպրոցի կոլեկտիվին:

You May Also Like