Լոռու մարզպետն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց քաղաքապետարանում

Մի շարք հրատապ խնդիրների քննարկման նպատակով այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը խորհրդակցություն անցկացրեց Վանաձորի քաղաքապետարանում՝ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի և քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:
Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր Վանաձորի զարգացման հայեցակարգին, մարզկենտրոնում իրականացվելիք ներդրումային ծրագրերին: Մարզի ղեկավարն առաջարկեց աշխատանքային խումբ ստեղծել, որը ամենօրյա աշխատանք կտանի համապատասխան կառույցների հետ:
– Վանաձորի զարգացման հայեցակարգը մեզ համար չափազանց կարևոր է, ուստի գործին պետք է լծվենք ամենայն պատասխանատվությամբ,-ասաց մարզպետը:
Նա խստորեն անդրադարձավ նաև մարզկենտրում իրականացվող ամենօրյա աղբահանության և սանմաքրման խնդիրներին՝ պահանջելով առավել հետևողական լինել և վերահսկել նշյալ ծառայությունները մատուցող կազմակերպության աշխատանքը:
Մարզի ղեկավարն անդրադարձավ նաև 2018թ. բյուջեի կազմման գործընթացին:

You May Also Like

Leave a Reply