Դեկտեմբերի 11-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ Վանաձորի զբոսաշրջային պոտենցիալի բացահայտմաը և թիրախային ծրագրերի իրականացմանն ուղղված հանդիպում։
Ներկա էին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի և Վանաձորի համայնքապետարանի ոլորտի պատասխանատու պաշտոնյաներ։
Տարեցտարի աճում է զբոսաշրջիկների աճը դեպի Լոռու մարզ և մասնավորապես Վանաձոր համայնք։
Հանդիպմանը քննարկվեցին համայնքի զարգացման ռազմավարական ուղղությունները․ առաջնային է տուրիզմի, ապա նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և թեթև արդյունաբերության զարգացումը։
Կողմերը քննարկեցին տուրիզմի զարգացման համար նպաստավոր պայմաններնու ուղղությունները։
Կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն ընդգծեց, որ Վանաձորը որպես տուրիստական կենտրոն դիրքավորելու հարցը ՀՀ վարչապետի ուշադրության կենտրոնում է, և վարչապետի հանձնարարությամբ աշխատանքներ են տարվում այդ նպատակով։
Քննարկման ընթացքում Լուսինե Գևորգյանը Վանաձորը՝ որպես զբոսաշրջային քաղաք դիրքավորելու ուղղությամբ մի քանի առաջարկ է հնչեցրել՝ ընդգծելով նախ տեղական բրենդի մշակումը, ապա դեպի մարզկենտրոն զբոսաշրջիկների հոսքն ապահովելու համար կոնկրետ ոլորտների զարգացման և կենտրոներ հիմնելու վերաբերյալ։
Առաջիկայում կներկայացվի ծրագրայի առաջարկ -փաթեթ։