2011 թվականից ի վեր Գերմանիայի Ռեգեն երկրամասային շրջանը համագործակցում է Տավուշի մարզի և Վանաձորի քաղաքապետարանի հետ: Այս համագործակցությունը աջակցություն է ստանում “Լավ Տեղական Ինքնակառավարում Հարավային Կովկասում” ծրագրի շրջանակներում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից ի դեմս Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության: Այս գործընկերությունը նաև ինտեգրված է Հարավային Կովկասի Քաղաքների ցանցում: Թեմատիկ ոլորտներից մեկը, որն ընտրվել էր գործընկերների շրջանում գիտելիքների և փորձառության փոխանակման համար թափոնների կառավարումն է:
Ծրագրի շրջանակներում 2017թ-ի սեպտեմբերի 4-8 ընկած ժամանակահատվածում Դիլիջան և Վանաձոր համայնքների ներկայացուցիչների համար կազմակերպվել էր ուսումնական այց դեպի Ռեգեն երկրամասային շրջան տեղական մակարդակում աղբահանության և կենցաղային թափոնների կառավարման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և փորձի փոխանակման համար: Այցելության ժամանակ ներկայացվել է աղբահանության ամբողջ ցիկլը՝ թափոնների կանխարգելման եւ նվազեցման, թափոնների հեռացման եւ կառավարման, ինչպես նաև վերամշակման աշխատանքները: Վանաձորի պատվիրակության կազմում քաղաքապետի առաջին տեղակալ Արտյոմ Գրիգորյանն էր, աշխատակազմի ղեկավար Արթուր Օհանյանը, կոմունալ տնտեսության, բնակֆոնդի և համատիրությունները համակարգող բաժնի պետ Կարեն Պառավյանը, «Լայվ» ընկերության տնօրեն Գարեգին Անտոնյանը: Ուսումնական այցից հետո Սեպտեմբերի 13-15-ը ընկած ժամանակահատվածում կազմակերպվել է տարածաշրջանային համաժողով “տեղական տնտեսական զարգացում” խորագրով: Համաժողովի ժամանակ գործընկեր համայնքները հնարավորություն ունեցան նաև քննարկել ապագա ծրագրերը և քայլերը: Իսկ ինչ է անհրաժեշտ հաջողված փորձը մեզ մոտ կիրառելու համար և Վանաձորն այս առումով ինչ ճանապարհ ունի անցնելու: