Ի գիտություն Վանաձորի գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողների

ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «ՀՀ-ում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում», «ՀՀ  գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» և «Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրերի (այսուհետ՝ Ծրագրեր) իրականացման նպատակով  համագործակցության հուշագրեր են  ստորագրվել ՀՀ  գյուղատնտեսության նախարարության, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի (ԳՖԿ) և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ», «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ», «ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ», «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ», «ԱՐԴՇԻՆ ԲԱՆԿ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ  ԶԱՐԳԱՑՄԱՆ  ԵՎ  ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ  ԿՈՐՊՈՐԱՑԻԱ  ՈւՎԿ» ՓԲԸ-ների և «ՖԱՐՄ ԿՐԵԴԻՏ ԱՐՄԵՆԻԱ» ՈՒՎԿ-ի, իսկ «Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրի դեպքում՝ նաև «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ի միջև: ԳՖԿ-ի և հուշագիր ստորագրած բանկերի («ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ, «ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ»ՓԲԸ, «ՖԱՐՄ ԿՐԵԴԻՏ ԱՐՄԵՆԻԱ» ՈՒՎԿ) միջև ստորագրվել են պայմանագրեր՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման վերաբերյալ:

Նախարարության կողմից իրականացվող Ծրագրերին և կապալառու կազմակերպությունների ցանկին տնտեսվարողները կարող են ծանոթանալ www.minagro.am կայքի, «ծրագրեր, գերակա խնդիրներ» բաժնի «պետական օժանդակության ծրագրեր» ենթաբաժնում:

You May Also Like