Վանաձոր համայնքի ղեկավարի մոտ 2018 թ.-ին կատարած աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժինը: Մամիկոն Ասլանյանը խոսեց բաժնի կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև այլ երկրների փորձի ուսումնասիրության և փորձի փոխանակման մասին: Տվեց մի շարք հանձնարարականներ: «Ուզում եմ, որ ձեր աշխատանքի արդյունավետությունը երևա նաև փաստաթղթաշրջանառության մեջ: Շատ խիստ և հետևողական պետք է լինենք դատական քննության փուլ ուղարկվող մեր փաստաթղթերի որակին ու տրամաբանությանը: Մեր հիմնական նպատակը ոչ թե մեր պատժիչ ուժը ցույց տալն է, այլ մեր հավաքագրումների ճիշտ կազմակերպումը, բյուջեի ճիշտ համալրումը, ուստի այդ ուղղությամբ նաև դուք իբրև իրավաբանական ֆիլտր պետք է զգոն և աչալուրջ լինեք»,-ասաց քաղաքապետը:
Բաժնի կողմից 2018 թ.-ին կատարված աշխատանքները ներկայացրեց Վանաձորի համայնքապետարանի իրավաբանական բաժնի պետ Արևհատ Հովհաննիսյանը:
Վերջում բաժնի առաջատար մասնագետ Հասմիկ Մաթոսյանը ծառայողական պարտականությունները բարեխիղճ և նվիրումով կատարելու, բարձր կարգապահության և արդյունավետ աշխատանքի համար արժանացավ համայնքի ղեկավարի շնորհակալագրերին:
2018թ.-ի հունվարի 08-ից մինչև դեկտեմբերի 28–ը ընկած ժամանակահատվածում Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժին մուտքագրվել են թվով 176 ծանուցումներ և 279 որոշումներ դատարաններից և այլ պետական մարմիններից, 30 վճիռներ և 3 կատարողական թերթեր, 6 վճարման կարգադրություններ և կատարողական թերթեր, 221 գրություններ, 22 իրազեկումներ, 144 դիմումներ քաղաքացիներից և իրավաբանական անձանցից:
Չկատարված վճիռներով և վճարման կարգադրություններով դատարաններից ստացվել են կատարողական թերթեր և սահմանված ժամկետներում ներկայացվել են դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության:
Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնի, առևտրի և տրանսպորտը համակարգող բաժնի, ինչպես նաև ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից ներկայացվել են 154 զեկուցագրեր և արձանագրություններ՝
. գույքահարկի և հողի հարկի և վարձակալության գծով 62 զեկուցագրեր,
. տաքսու ծառայություն մատուցելու համար (2015, 2016, 2017 թթ.) 29 զեկուցագրեր:
Վարչական իրավախախտումներով կայացվել է 34 որոշումներ:
ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն է ներկայացվել 79 գործ գույքահարկի, հողի հարկի, հողի վարձակալության, վարչական իրավախախտումների, տեղական տուրքերի գումարների բռնագանձման, կենցաղային աղբահանության գումարների բռնագանձման գործերով:
Իրավաբանական բաժնի կողմից գույքահարկի, հողի հարկի, հողի վարձակալության, սնանկության, վարչական իրավախախտումների, տեղական տուրքերի գումարների բռնագանձման, կենցաղային աղբահանության գումարների բռնագանձման գործերով հավաքագրվել են հետևյալ գումարները՝
Աղբահանության գծով գանձվել է 135650 ՀՀ դրամ:
Տեղական տուրքերի գծով գանձվել է 222700 ՀՀ դրամ:
Գույքահարկի, հողի հարկի գծով գանձվել է 596385 ՀՀ դրամ:
ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից գանձվել է 431878 ՀՀ դրամ:
Վարչական իրավախախտումներից գանձվել է 1060000 ՀՀ դրամ:
08.01.2018 թվականից մինչև 28.12.2018 թվականը իրավաբանական բաժնի կողմից գանձվել է 7859320 ՀՀ դրամ:
Ապահովվել է 150 դատական նիստերի ներկայացուցչություն, որից 48-ը քաղաքացիական, 102-ը վարչական գործերով:
08.01.2018 թվականից մինչև 28.12.2018 թվականը իրավաբանական բաժին մուտքագրվել է 857 հանձնարարական:
Գույքահարկի, հողի հարկի, հողի վարձակալության, սնանկության, վարչական իրավախախտումների, տեղական տուրքերի գումարների բռնագանձման, կենցաղային աղբահանության գումարների բռնագանձման գործերով հավաքագրվել է 9170213 (ինը միլիոն հարյուր յոթանասուն հազար երկու հարյուր տասներեք) ՀՀ դրամ, չվճարված գումարների մասով ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, որոնց մեծ մասը բավարարվել է դատարանի կողմից և ներկայացվել հարկադիր կատարման, իսկ մի մասը գտնվում է դատարանի վարույթում:
Տեղի են ունեցել 172 վարչական վարույթների լսումներ:
Իրավաբանական բաժնի կողմից կազմվել են համայնքի ղեկավարի որոշումներ, ավագանու որոշումներ, կազմվել են նաև համայնքի ղեկավարի կարգադրություններ և աշխատակազմի քարտուղարի հրամաններ:
Ստուգվել է 3737 նախագծերի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը, որոնցից՝ 2061-ը համայնքի ղեկավարի որոշումներ, 140 ավագանու որոշումներ, 1049 համայնքի ղեկավարի կարգադրություններ, 487 աշխատակազմի քարտուղարի հրամաններ:
Իրավաբանական բաժնի կողմից կազմվել է 648 ելիցի նախագծեր:
Կազմվել և դատարան են ներկայացվել 36 հայցադիմումներ, 8 հայցադիմումի պատասխաններ, 2 առարկություն, 34 միջնորդություններ:
Անհրաժեշտության դեպքում տրվել են բանավոր իրավաբանական խորհրդատվություններ քաղաքացիներին և աշխատակազմի գրեթե բոլոր բաժիններին: Իրականացրվել են կազմվող կանոնակարգի և կանոնադրությունների պատրաստման աշխատանքներ: Ստուգվել են համայնքապետարանի տարբեր բաժինների կողմից ներկայացված պայմանագրերի, գրությունների համապատասխանությունը օրենսդրությանը:
Կատարվել են ղեկավարության հանձնարարությունները և քաղաքացիների ընդունելություններ:
2018թ.-ի հունվարի 08-ից մինչև դեկտեմբերի 28–ը ընկած ժամանակահատվածում Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժին մուտքագրվել են՝ ՀՀ վճռաբեկ դատարան՝ 1 որոշում, ՀՀ վարչական վերաքննիչ դատարան՝ 5 որոշումներ, 1 ծանուցում, ՀՀ Վարչական դատարան 88 ծանուցումներ, 46 որոշումներ, 17 վճիռներ, 1 գրություն, ՀՀ ԼՄ ընդհանուր իրավասության դատարան. 41 ծանուցումներ, 40 որոշումներ, 13 վճիռներ, 2 վճիռ և կատարողական թերթեր,11 գրություններ, 4 վճարման կարգադրություններ, 6 վճարման կարգադրություններ և կատարողական թերթեր, 1 կատարողական թերթ
Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ 1 որոշում, ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, 186 գրություններ և որոշումներ
Սնանկության գործերով՝ 46 ծանուցագրեր և գրություն, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչություն՝ 75 գրություններ, Քաղաքացիներ՝ 49 դիմումներ, Իրավաբանական անձինք՝ 95 դիմումներ, ՀՀ Լոռու մարզպետարան՝ 60 գրություններ, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն՝ 2 գրություն, ԼՄ քննչական վարչություն՝ 6 գրություններ. ԼՄ քննչական կոմիտե՝ 3 գրություններ, ՀՀ Փաստաբանական պալատ ՝ 18 գրություններ, ՀՀ ոստիկանության-անձնագրային և վիզաների վարչություն՝ 16 գրություն, ՀՀ արդարադատության նախարարություն՝ 5 գրություն, ՀՀ ֆինանսների նախարարություն՝ 2 գրություններ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ 2 գրություններ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ 1 գրություն՝ ՀՀ ԼՄ դատախազություն՝ 5 գրություններ, Իրազեկումներ՝ 22 իրազեկում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան՝1 գրություն, ՀՀ ԱՆ « Վանաձոր» նոտարական տարածք՝ 6 գրություններ, ՀՀ ԱՆ ՔԿԱԳ Վանաձորի տարածքային բաժին՝ 6 գրություններ, ՀՀ ԱԳԿԿ Լոռու մարզային ստորաբաժանում՝ 1 գրություն:
Չկատարված վճիռներով և վճարման կարգադրություններով դատարաններից ստացվել են կատարողական թերթեր և սահմանված ժամկետներում ներկայացվել են դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության:
Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնի, առևտրի և տրանսպորտը համակարգող բաժնի, ինչպես նաև ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից ներկայացվել են 154 զեկուցագրեր և արձանագրություններ՝
. գույքահարկի և հողի հարկի և վարձակալության գծով 62 զեկուցագրեր,
. տաքսու ծառայություն մատուցելու համար (2015, 2016, 2017 թթ.) 29 զեկուցագրեր:
Վարչական իրավախախտումներով կայացվել է 34 որոշումներ:
ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն է ներկայացվել 79 գործ գույքահարկի, հողի հարկի, հողի վարձակալության, վարչական իրավախախտումների, տեղական տուրքերի գումարների բռնագանձման, կենցաղային աղբահանության գումարների բռնագանձման գործերով:
Աղբահանության գծով գանձվել է 375610 ՀՀ դրամ:
Տեղական տուրքերի գծով գանձվել է 389538 ՀՀ դրամ:
Գույքահարկի, հողի հարկի գծով գանձվել է 3229079 ՀՀ դրամ:
ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից գանձվել է 2776093 ՀՀ դրամ:
Վարչական իրավախախտումներից գանձվել է 1080000 ՀՀ դրամ:
Պետական տուրքի վերադարձ է կատարվել 9000 ՀՀ դրամ չափով: