Սեպտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը կառավարության ղեկավարին է ներկայացրել Լոռու մարզի սոցիալ-տնտեսկան զարգացման հիմնախնդիրները, քննարկվել են մարզին առնչվող այլ հարցեր ևս:
Այնուհետև Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը, Լոռու մարզպետի մասնակցությամբ, այլ հարցերի թվում քննարկվել են նաև Վանաձոր քաղաքի տնտեսական զարգացմանն առնչվող հարցեր:
Անդրադառնալով Վանաձորի զարգացմանը, կառավարության ղեկավարը կարևորել է քաղաքի զարգացման ուղղությամբ կոնկրետ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության խթանման ուղղություններով:
Վարչապետին զեկուցվել է, որ Վանաձորի զարգացման քաղաքաշինական լուծումների վրա աշխատում են Վանաձորի համյանքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության, ինչպես նաև Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ճարտարապետները և արդեն իսկ իրականացվել են լուրջ աշխատանքներ: Նրանց հետ համագործակցություն է սկսել իտալացի ճարտարապետների խումբը, որը պատրաստվում է հոկետեմբեր-նոյեմբեր ամիսներին ներկայացնել Վանաձորում քաղաքաշինական լուծումներ առաջարկող փաթեթը:
Կառավարության ղեկավարը Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը հանձնարարել է Հայաստանի զարգացման հիմնադրամի, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և քաղաքի կառավարիչների հետ հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնել քաղաքի զարգացման նախագիծը՝ հաշվի առնելով Վանաձորի առավելություններն ու ներուժը, այդ թվում՝ զբոսաշրջային պոտենցիալը: