🔹 Արդեն մի քանի օր Վանաձորի տարբեր հատվածներում կատարվում են բնակելի շենքերի հարակից տարածքներում, մայթերում բնակիչների կողմից ինքնակամ տեղադրված ցանկապատերի ապամոնտաժում։
🔹 Այսպիսով հանրային տարածքները բոլոր բնակիչների համար կդառնան հասանելի և կունենան կոկիկ տեսք։
📍Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի հանձնարարությամբ աշխատանքները կազմակերպում և վերահսկում է համայնքապետարանի կոմունալ տնտեսության, բարեկարգման և բնապահպանության բաժինը։
Աշխատանքները շարունակվում են։