Թբիլիսիում անցկացվում է Տեղական տնտեսական զարգացման ֆորումը

Թբիլիսիում անցկացվում է Տեղական տնտեսական զարգացման ֆորումը: Ֆորումին մասնակցում է Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը՝ Միության նախագահ Էմին Երիցյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում է նաև Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը։
Ֆորումի նպատակն է Հայաստանի և Վրաստանի սահմանային համայնքների ղեկավարների, քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկել և մշակել միջսահմանային համագործակցության ծրագրեր, հասկանալ, թե ինչ տիպի համագործակցություն է անհրաժեշտ, որպեսզի օգտագործվեն համատեղ տնտեսական հնարավորությունները:

You May Also Like