ԷԴԻԿ ԶԱՎԵՆԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ
Էդիկ Զավենի Հունանյանը ծնվել է 1953 թ․ սեպտեմբերի 1-ին Ստեփանավան քաղաքում։ Դպրոցն ավարտել 1971 թ.-ին․։
1973-1978 թթ․ սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Արդյունաբերական քաղաքացիական շինարարություն» բաժինը։
1980-1981 թթ․ ավարտել է նաև էներգետիկ ոլորտի ջերմոտեխնիկայի բաժինը։
1979-1984 թթ․ աշխատել է Կիրովականի ջերմամատակարարման վարչությունում՝ որպես ինժեներ, տեղամասի պետ, Լոռու մարզի «Շինարարական, մոնտաժային, կարգաբերման» վարչությունում տեղամասի պետ։
1985-1991 թթ․ աշխատել է Կիրովականի «Շին իրերի կոմբինատ»-ում (հետագայում վերանվանվել է Ե/Բ գործարան, իսկ երկրաշարժից հետո՝ «Տնաշինական գործարան»)՝ որպես վարպետ, արտադրամասի պետ, արտադրության պետ։
1991-1995 թթ․ «Պրոմոթեյ» Ա/Ը-ում որպես փոխտնօրեն արտադրության գծով, հետագայում՝ գլխավոր ինժեներ։
1995-1998 թթ․ Հյուսիսային էլ․ ցանցում աշխատել է որպես փոխտնօրեն, հետագայում Լոռու մարզի էլ․ ցանց Պ2-ում առաջին փոխտնօրեն, Լոռու մարզի «Լալվար էլ․ ցանց» մասնաճյուղի տնօրեն։
1998-1999 թթ․ եղել է «Վանաձորի ՋԷԿ» ՊՓԲԸ տնօրենը։
1999-2016 թթ․ «Պրոմեթեյ-Խիմպրոմ» ՓԲԸ Վանաձորի ՋԷԿ-ի տնօրեն։
2002 թ․-ից մինչ այսօր հանդիսանում է էներգետիկ ոլորտում գործունեություն ծավալող «Փյունիկ» ՍՊԸ-ի հիմնադիրն ու տնօրենը։
Աշխատանքներ է իրականացրել Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում։
Արժանացել է շնորհակալագրերի Լոռու մարզպետի, տնօրինության կողմից և այլ կարգի խրախուսանքներ։
2022 թվականի մայիսի 18-ին նշանակվել է համայնքի ղեկավարի օգնական:
Ամուսնացած է, ունի 3 երեխա։