Զգուշացում. 2017-ին մարզերում աճել են թունաքիմիկատներով թունավորման դեպքերը
Ըստ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
2016-2017թթ. արձանագրված թունաքիմիկատներով թունավորումների
վերաբերյալ
ՀՀ-ում 2017թ-ի /1.01.17թ.-31.12.17թ./ արձանագրվել է թունաքիմիկատներով թունավորման 93 (հ.ց. 100.000 բն. հաշվարկով 3.1) դեպք , որից Երևան քաղաքում՝ 12 (հ.ց. 100.000 բն. հաշվարկով 1.1), մարզերում՝ 81 (հ.ց. 100.000 բն. հաշվարկով 4.2), որից 4-ը մահվան ելքով:
ՀՀ-ում 2016թ-ի /1.01.16թ.-01.01.17թ./ արձանագրվել է թունաքիմիկատներով թունավորման 139 (հ.ց. 100.000 բն. հաշվարկով 4.6) դեպք , որից Երևան քաղաքում՝ 17 (հ.ց. 100.000 բն. հաշվարկով 1.6), մարզերում՝ 122 (հ.ց. 100.000 բն. հաշվարկով 6.3), որից 9-ը մահվան ելքով:
Գծապատկեր 1՝ ՀՀ–ում 2016-2017թթ. արձանագրված թունաքիմիկատներով թունավորումների հիվանդացության ցուցանիշը (100.000 բն. հաշվարկով)՝ ըստ մարզերի
Ինչպես երևում է գծապատկեր 1-ից ՀՀ-ում 2017 թվականին 2016 թվականի համեմատ թունաքիմիկատներով թունավորումների հիվանդացության ցուցանիշը նվազել է 1.5 անգամ, ինչը պայմանավորված է նախորդ տարվա ընթացքում իրականացված լայնածավալ իրազեկման աշխատանքներով, ինչպես նաև թունաքիմիկատներով թունավորումների հիմնական մասը արձանագրվել է Արմավիրի, Արագածոտնի, Արարատի և Գեղարքունիքի մարզերում, որոնք գերազանցում են միջին հանրապետական ցուցանիշը համապատասխանաբար Արմավիրի մարզ՝ 2.8 անգամ, Արագածոտնի ՝ 1.5 անգամ, Արարատի՝ 3.9 անգամ, Գեղարքունիքի մարզ՝ 1.1 անգամ:
Գծապատկեր 2՝ ՀՀ-ում 2016-2017թթ. արձանագրված թունաքիմիկատներով թունավորումների դեպքեր ՝ ըստ պատճառների
Ինչպես երևում է գծապատկեր 2-ից 2017 թվականին թունաքիմիկատներով թունավորումների գերակշիռ մասը /38.7%/ արձանագրվել է ոչ ճիշտ պահպանման և մակնշման արդյունքում, սակայն 2016 թվականի համեմատ այն նվազել է 1.4 անգամ:
Անհրաժեշտ է նշել նաև, որ 2017 թվականին 2016 թվականի հետ համեմատ նկատվել է ծնողի անուշադրության՝ երեխայի պերօրալ ընդունման արդյունքում թունաքիմիկատների օգտագործման դեպքերի աճ՝ 3.4 անգամ, բացի դա, դեպքերի 16.1%-ն արձանագրվել է ինքնասպանության նպատակով:
Գծապատկեր 3՝ ՀՀ-ում 2016-2017թթ. արձանագրված թունաքիմիկատներով թունավորումների դեպքեր՝ ըստ սեռի (%)
Գծապատկերից երևում է, որ 2017 թվականին 2016 թվականի հետ համեմատ նկատվել է արական սեռի թունաքիմիկատներով թունավորումների աճ՝ 1.1 անգամ:
Գծապատկեր 4՝ ՀՀ-ում 2016-2017թթ. արձանագրված թունաքիմիկատներով թունավորումների դեպքեր՝ ըստ տարիքի (%)
Գծապատկեր 4-ից երևում է, որ 2017 թվականին 2016 թվականի հետ համեմատ մանկական (0-18 տարեկան) ազգաբնակչության շրջանում նկատվել է թունաքիմիկատներով թունավորումերի աճ, որը պայմանավորված է ծնողի անուշադրության հետևանքով երեխայի ընդունմամբ: Միաժամանակ նկատվել է թունաքիմիկատներով թունավորումերի նվազում մեծահասակ ազգաբնակչության շրջանում:
Հաշվի առնելով վերը նշված վերլուծության արդյունքները առաջարկվում է շարունակել լայնածավալ իրազեկման աշխատանքների իրականացումը բնակչության շրջանում թունաքիմիկատներով թունավորումները կանխարգելելու նպատակով: