Վանաձորրի շախմատիստներից` Ռոման Խառատյանը (7 միավոր) և Հասմիկ Ղամբարյանը (6 միավոր) գրավել են 5-րդ տեղեր:
Բադմինտոնի աղջիկների զույգը` Էմմա Անտինյան, Անահիտ Պողոսյան, լավագույն ութնյակում են:
Ֆուտզալի Վանաձորի թիմը պարտության է մատնել Բեյրութի թիմին (7:3) ,Արթիկին (7:4),Նիկոսիայի թիմին (4:1)և Լիոնի թիմին (5:0) հաշիվներով:
Վոլեյբոլի մեր թիմը միևնույն 3:0 հաշվով հաղթել է Մոսկվայի և Մեծամորի թիմերին, 3:1 հաշվով էլ Երևանի ընտրանուն:
Հաջող է նաև հանդբոլի թիմի մասնակցությունը.Ալավերդու մարզիկներին հաղթել են 43:36,Գավառին 42:29 և Արցախին`49:31 հաշվով:
Մեր երեք թիմերն էլ դուրս են եկել կիսաեզրափակիչ փուլ:
Օգոստոսի 14-ից պայքարի մեջ կմտնեն նաև աթլետիկայի և սեղանի թենիսի մեր մարզիկները:
Վանաձորի թիմերի մրցելույթներին հետևում են Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը և գլխավոր մասնագետ Սամվել Սաֆարյանը:
Այսօր համահայկական խաղերի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: