Երրորդ համապետական շաբաթօրյակի ամփոփումը

Ավարտվեց «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում կազմակերպված  համապետական երրորդ շաբաթօրյակը:  «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման նպատակով ստեղծվել էր մարզային հանձնաժողով, որի նախագահն էր Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը: Վանաձորում աշխատանքները համակարգում էր Վանաձորի համայնքապետի առաջին տեղակալ Արտյոմ Գրիգորյանը: Շաբաթօրյակին ակտիվ մասնակցեցին քաղաքապետարանի և ենթակա հիմնարկների, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների կոլեկտիվները, սանմաքրում և աղբահանություն իրականացնող ընկերությունների աշխատակիցները:  Մոտ 1000 մարդ համախմբված ուժերով մաքրեց ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված 25 փոքր աղբավայր: Նույն օրը հայտնաբերվեց ևս 5 աղբավայր, որոնք մաքրվեցին: Շաբաթօրյակի ընթացքում մաքրվեցին նաև հիմնարկների բակերը և մի շարք փողոցներ: Ընդհանուր առմամբ մաքրվեց և տեղափոխվեց 650 խմ աղբ:

You May Also Like

Leave a Reply