Երկաթուղայինի օրվա առթիվ՝ շնորհավորագրեր համակարգի աշխատակիցներին


Երկաթուղայինի օրվա կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Վանաձոր» կայարանում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն: Ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը, Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչներ և աշխատակիցներ:
Երկաթուղայինի օրվա առթիվ համակարգի մի շարք աշխատակիցներ պետության համար կարևորագույն այս ոլորտի՝ երկաթուղային համակարգի, բնականոն զարգացման գործում ունեցած ավանդի և ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար պարգևատրվեցին Վանաձորի քաղաքապետի շնորհավորագրերով, որոնք աշխատակիցները ստացան քաղաքապետի առաջին տեղակալի ձեռքից: Արկադի Փելեշյանը նրանց փոխանցեց նաև Մամիկոն Ասլանյանի շնորհավորանքն ու բարեմաղթանքը:
Երկաթուղայինները պարգևատրվեցին նաև Լոռու մարզպետի շնորհակալագրերով, իսկ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից համակարգի մի շարք աշխատակիցների շնորհվեցին կոչումներ և մեդալներ:

You May Also Like