Երեխաների պաշտպանության միջազգային օրը Վանաձորում

Հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրը, Վանաձորի համայնքապետարանը իսկական տոն պարգևեց փոքրիկներին:  Վանաձորի այգիներում և պուրակներում, մանկապարտեզներում և մշակութային հիմնարկներում տեղի ունեցան բազմաթիվ տոնական միջոցառումներ: Երեխաների օրը գեղեցիկ և հիշարժան դարձնելու նպատակով Վանաձորի համայնքապետարանը անակնկալներ էր պատրաստել: Համայնքի ղեկավարը այցելեց տարբեր հաստատություններ, բարեմաղթանքի և շնորհավորանքի խոսքեր հղեց մանուկներին: Անակնկալները շատ էին: Փոքրիկներին Մամիկոն Ասլանյանն անձամբ բաժանեց քաղցր նվերներ: Համայնքապետարանի նախաձեռնությամբ անակնկալ մատուցեցին նաև ծաղրածուները և մուլտհերոսները: Երրորդ մաս թաղամասի Նարեկացի փողոցում քաղաքապետի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանի հովանավորությամբ բացվեց խաղահրապարակ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Օրը բացառիկ տոնական էր նաև Վանաձորի մանկատան սաների համար: Արկադի Փելեշյանի նախաձեռնությամբ նրանց համար հյուրասիրություն էր կազմակերպվել:

Բոլոր երեխաներին մաղթում ենք երջանիկ կյանք և խաղաղ երկինք:

You May Also Like