Այսօր՝ հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Վանաձոր Համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանի և համայքնապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելեց Վանաձորի բժշկակա կենտորն մանկական բաժանմունքում բուժվող երեխաներին շնորհավորելու և նրանց օրը տոնական դարձնելու համար:
Համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանի և բուժաշխատողների ուղեկցությամբ նվերներով և փուչիկներով շրջեցին մանակակն բաժանմունքի պալատներով ` տոնական տրամադրություն ստեղծելով փոքրիկների և նրանց ծնողների համար: