Առաջին 6 ամսվա արդյունքներով Եվրոպայի առաջնություններին մասնակցած մեր մարզիկներից 6-ը նվաճել են Եվրոպայի առաջնության հաղթողի և մրցանակակրի կոչումներ: Նրանց և նրանց մարզիչներին հուլիսի 20-ին հյուրընկալեց Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը:
Վանաձորցի մրցանակակիր մարզիկները քաղաքապետի կողմից ստացան դրամական պարգևներ և շնորհավորագրեր: Մամիկոն Ասլանյանը նրանց ջերմ խոսքեր հղեց՝ մասնավորապես ընդգծելով. «Մեր հնարավորությունների շրջանակում միշտ պատրաստ ենք և ունենք ներքին պարտավորվածություն՝ խրախուսելու, շնորհակալություն հայտնելու բոլորիդ: Դուք, անտեսելով դժվարությունները, մեր քաղաքի մարզական պատիվը տարբեր հարթակներում շարունակում եք բարձր պահել: Հուսով եմ, որ կանգ չեք առնի և ձեր հրաշալի, հմուտ մարզիչների ղեկավարությամբ կշարունակեք նույն ջանասիրությամբ մարզվել, որ կարողանանք շատ ավելի բարձր ցուցանիշներ արձանագրել»: