Տոնական ցերեկույթին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Սարգսյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցներ, ընթերցասերներ և մտավորականներ:
Բացման խոսքով հանդես եկավ մարզային գրադարանի տնօրեն Կարինե Հակոբյանը: Պարային գեղեցիկ համար ներկայացրեց Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տան պարային խումբը: Ապա գրադարանի աշխատակիցներին շնորհավորեցին և պարգևատրեցին մարզպետի տեղակալ Գայանե Սարգսյանը և Վանաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը, ով , փոխանցելով համայնքի ղեկավարի և համայնքապետարանի աշխատակազմի շնորհավորանքը, մասնավորապես ասաց. «Այս գրադարանը շատ ճիշտ ճանապարհ է բռնել: Մենք գրադարանն ամենօրյա ռեժիմով տեսնում ենք ակտիվ գործունեության մեջ, որը միտված է ընթերցողներ բերել գրադարան: Պետք է դինամիզմ լինի, որպեսզի կարողանանք այս տեխնոլոգիական դարում ընթերցողին գրավել, կապել գրքին: Ջերմորեն շնորհավորում եմ և մաղթում ամենայն բարիք»: Արման Բերնեցյանը համայնքի ղեկավարի անունից գրադարանին հանձնեց շնորհավորագիր, պատվոգրեր և ծաղիկներ՝ աշխատակիցներին: Ելույթ ունեցան նաև գրադարանի մի շարք աշխատակիցներ և հյուրեր: