Վանաձորի Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տանը փետրվարի 1-ին տեղի ունեցավ նորաստեղծ մշակույթի և ինտելեկտուալ զարգացման կենտրոնի բացումը, որին ներկա էին Լոռու մարզպետը, Վանաձորի քաղաքապետն ու պաշտոնատար այլ անձիք։ Հյուրերին դիմավորեցին ազգային պարով, աղ ու հացով: Կենտրոնը շինարարությունից հետո հագեցվել է ժամանակակից տեխնիկայով, գույքով ու խաղասրահներով, որտեղ և կանցկացվեն ինտերակտիվ խաղ-դասերը: Համեմատականներ տանելով մայրաքաղաքի նման հաստատությունների հետ՝ Վանաձորի քաղաքապետը նշեց, որ մենք ոչնչով չենք զիջում, երբեմն նաև գերազանցում ենք նրանց:
Կենտրոնը կգործի համայնքային ենթակայությամբ, մանկապարտեզներից կտարբերվի մտավոր, գեղագիտական և ֆիզիկական առավել խորացված կրթադաստիարակ Ծառայությունները կմատուցվեն վճարովի հիմունքներով, կսպասարկվեն 3 տ.-ից սկսած 15-30 երեխաներ: Ուսուցման մեթոդները կլինեն ժամանակակից տեխնոլոգիաներով և խաղային մոտեցումներով, Երեխաներին կսովորեցնեն լեզուներ: