«Գործընկերություն գյուղական կանաչ տարածքների աղտոտման դեմ» ծրագրի շրջանակում Վանաձորի համայնքապետարանը ստացել է 1 մամլիչ սարք և թղթի թափոնների համար նախատեսված արկղեր:

Նշենք, որ Ծրագիրը նպատակ ունի աջակցել շրջակա միջավայրի որակի բարելավմանը և գյուղական բնակավայրերում գետերի ջրազրկման կրճատմանը` աջակցելով թափոնների կառավարման և շրջակա միջավայրի վերաբերյալ իրազեկման ժամանակակից փորձի ներդրմանը՝ Վրաստանում, Հայաստանում, Մոլդովայում և Ռումինիայում:
Ծրագրի հիմնական նպատակներից է նաև աղբի հիմնախնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկվածության և կրթության մակարդակի բարձրացումը, շրջակա միջավայրի պահպանության կարևորության գաղափարի և թափոնների կառավարման ժամանակակից փորձի ներդրումը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից՝ Սևծովյան ավազանի 2014-2020 համատեղ գործնական ծրագրի շրջանակներում:

You May Also Like