Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ 21 ուսանող՝ քոլեջի դաստիարակության գծով փոխտնօրեն Հասմիկ Մամյանի և ՎՊԳՔ-ի կարիերայի կենտրոնի պատասխանատու Կատյա Սիմոնյանի ուղեկցությամբ, այցելել էին Վանաձորի քաղաքապետարան՝ ՏԻՄ մարմնի գործառույթներին ծանոթանալու նպատակով: Նախ նիստերի դահլիճում նրանք հանդիպում ունեցան համայնքապետարանի աշխատակիցների հետ: Լսեցին հանրային կապերի, լրատվության և արարողակարգի բաժնի պետ Էդիկ Հովսեփյանի խոսքը, ով ներկայացրեց համայնքային ծառայության առանձնահատկությունները, պատասխանեց ուսանողներին հուզող հարցերին, ապա շրջեցին համայնքապետարանում՝ տեղերում ծանոթանալով յուրաքանչյուր բաժնի գործառույթներին: Կատյա Սիմոնյանը պարզաբանեց. «Քանի որ մեր ուսանողները հիմնականում մեր քաղաքի բնակիչներն են, կարևոր է, որ տեղեկացված լինեն: Համայնքապետարանը նաև գործատու է հանդիսանում, և կան հաստիքներ, որտեղ պարտադիր չէ բարձրագույն կրթության առկայությունը: Նպատակներից մեկն էլ այն է, որ ուսանողները տեղյակ լինեն, որ կարող են նաև իրենք մասնակցել մրցոույթներին»:
You May Also Like
Կայացան Վանաձոր համայնքի ավագանու որոշման երեք նախագծերի հանրային բաց քննարկումները
Ванадзор
Comments Off on Կայացան Վանաձոր համայնքի ավագանու որոշման երեք նախագծերի հանրային բաց քննարկումները
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առիթով
Ванадзор
Comments Off on Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առիթով