Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հյուրընկալել էր Գերմանիայի Հոյշտատ ան դեր Այշ քաղաքի պատվիրակությանը:
Պատվիրակության կազմում էին քաղաքապետ Գերալդ Բրեհմը, դեկան Կիլիան Կեմմերը, ավագ դպրոցի տնօրեն Բերնարդ Լոհնայսը, Սյուզաննա Լոհնայսը, Սանտ Գեորգ բարեգործական կազմակերպության Հայաստանի օգնություն բաժնի ղեկավակար–համակարգող դոկտոր Մարգարետա Վալխերը և կազմակերպության նախագահ Գեորգ Վալխերը: Հանդիպմանը ներկա էին համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյան ,համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը,մշակույթի,կրթության և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանը և համագործակցության հիմնադիր,
վանաձորցի Վիկտոր Ավետիսյանը:
Համայնքի ղեկավարը ողջունեց ներկաներին և կարևորեց նրանց այցը՝ իր խոսքում նշելով.
« Ուրախ ենք Ձեզ տեսնել մեր քաղաքում և շատ հաճելի է, որ մեր համքաղաքացու միջոցով ստեղծվել է այդ կապը : Մենք մեծ սիրով և պատասխանատվությամբ պատրաստակամություն հայտնեցինք հյուրընկալել ձեզ և շնորհակալություն հայտնել նախորդ տարիներին Ձեր կատարած աշխատանքների համար:
Մեր կապերը Գերմանիայի Դաշնության հետ տարեցտարի ընդլայնվում են : Մենք նաև համագործակցում են գերմանական «Ջի-Այ-Զեթ» կազմակերպության հետ,գերմանական Ռեգեն տարածաշրջանի հետ, որոնք շատ կարևոր գործընկերներ են մեզ համար,ինչպես նաև՝ նախորդ տարի,մեր նկատմամբ բացառիկ ուշադրություն ցուցաբերած, մեր քաղաքի գերմանացի բարեկամին շնորհեցինք «Վանաձորի պատվավոր քաղաքացի» կոչումը:
Հույս ունենք ,որ Ձեր այցը Վանաձոր փախադարձ համագործակցության շնորհիվ նույնպես դրական արդյունք կունենա: Շնորհակալ են և շատ ուրախ, որ այսօր այստեղ եք» :
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ քաղաքապետ Գերալդ Բրեհմը կարևորեց քաղաքների միջև բարեկամակական կապի ստեղծումը և փոխանցեց փոքրիկ հուշանվեր հավելելով՝ «Թուլ տվեք Ձեզ փոխանցել այս նվերը, որպեսզի Դուք հասկանաք, թե որ քաղաքից ենք մենք և, որ այն Ձեզ հիշեցնի մեր այցելության մասնին» :
Հանդիպման ընթացքում կողմերը խոսեցին նաև քաղաքների միջև հետագա հարաբերությունների ձևավորման և համագործակցության հնարավոր ուղղիների մասին ՝ մատնանշելով քաղաքների միջև բարեկամական կապը և հետագայում քույր քաղաքներ դառնալու հնրավորությունը:
Հանդիպման ավարտին Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը համայնքի ավագանու,բոլոր վանաձորցիների և անձամբ իր անունից շնորհակալություն հայտնեց իրականացրած բացառիկ առաքելության համար և պարգևատրեց շնորհակալագրով: