Այսօր՝ ապրիլի 30-ին, Վանաձորի «Արցախ» պուրակում համայնքապետարանի և ավագանու համատեղ ուժերով իրականացվեց ծառատունկ: Պուրակում սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինարարական աշխատանքները շարունակվում են: Զուգահեռ «Նեցուկ» ՀՈԱԿ-ի կողմից կատարվում են բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ: Ծառատունկի մասնակիցների կողմից տնկվեցին կատալպա, պավլովնա, գնդաձև ակացիա, թավշե ակացիա տեսակի դեկորատիվ ծառեր: