Բարի գալուստ Վանաձոր

Vanik Ohanyan

Հարգելի այցելուներ.

Վանաձորի համայնքապետարանի պաշտոնական կայքէջը  ողջունում է ձեզ:

Այստեղ   դուք կարող եք ծանոթանալ ոչ միայն Վանաձոր համայնքի պատմա մշակութային ժառանգությանը, այլ նաև իրազեկվել համայնքի զարգացմանը միտված ծրագրերին, նոր նախաձեռնություններին , համայնքապետարանի կողմից բնակչությանը մատուցվող  ծառայություններին:

Կայքը հնարավարություն է տալիս ոչ միայն հետևել համայնքապետարանի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքին , այլ նաև ձեր նախաձեռնություններով, առաջարկներով և խորհուրդներով մասնակիցը լինել համայնքային կառավարմանը, ինչի համար առկա է անհրաժեշտ գործիքակազմ:

Եղեք ակտիվ և նախաձեռնող:

Բարի գալուստ Վանաձոր

     Վանիկ Օհանյան