Բարեկարգման աշխատանքներ Վանաձորում

Վանաձորում շարունակվում են բարեկարգման լայնածավալ աշխատանքները:Քաղաքի տարբեր հատվածներում իրականացվում են ասֆալտապատման,աշնանային էտի և մի շարք այլ աշխատանքներ:
Այդ նպատակով այսօր ՝ նոյեմբերի 8-ին, Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, տեղակալ Արման Բերնեցյանը,աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը և կոմունալ տնտեսության,բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կարեն Պառավյանը շրջայց են կատարել Վանաձորի տարբեր թաղամասերում և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին:
Այս պահին բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում Երևանյան խճ. 121 և Գրիգոր Լուսավորիչ 31 շենքերի բակերում:
Ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել Թումանյան 11 շենքի զուգահեռ փողոցում, որտեղ կատարված ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերված թերությունների վերաբերյալ կազմվել է արձանագրություն:
Շրջայցի շրջանակներում հետևեցին Շիրվանզադե և Մոսկովյան փողոցները միացնող ճանապարհի,Մոսկովյան փողոցի Վազգեն Սարգսյան հրապարակից Կարեն Դեմիրճյան փողոց միացնող հատվածի ասֆալտապատման աշխատանքների ընթացքին,որտեղ առկա թերությունները վերացնելու ուղղությամբ տրվեցին հանձնարարականներ:Եղան Աղայան 73 շենքի բակում կառուցված խաղահրապարակում:
Քաղաքի մի շարք հատվածներում կատարվում են շինարարական և խոշոր եզրաչափի աղբի մաքրման և տեղափոխման աշխատանքներ:Գարեգին Նժդեհ փողոցում իրականացվում է աշնանային էտի աշխատանքներ:
Աշխատանքի շրջանակներում կառուցվել են աղբարկղների տարածքների ցանկապատեր:Նորոգվել է  Չուխաջյան թաղամասը Խնձորուտին կապող հետիոտնային կամուրջը:

You May Also Like