Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության, բնակֆոնդի և համատիրությունները համակարգող բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Կարեն Պառավյանի գլխավորությամբ, պարբերաբար շրջայցեր են կազմակերպում Վանաձորի տարբեր թաղամասերում՝ խնդիրներին տեղերում ծանոթանալու և լուծումներ գտնելու նպատակով: Այս անգամ նրանք հանդիպումներ ունեցան Բազում թաղամասի Չերկասի 6, 4 և Համբարձումյան 9 շենքերի բնակիչների հետ: Հիշեցնենք, որ 15 օր առաջ էլ ժողով էր հրավիրվել «Բազում» համատիրության պատասխանատուների հետ, որի ընթացքում քննարկվել են թաղամասի հրատապ լուծման կարիք ունեցող մի շարք խնդիրներ: Նախատեսվել է մինչև հոկտեմբերի վերջ փոխարինել շենքերի շքամուտքերի դռները, տեղադրել պատուհանների ապակիները, լուծել շենքերի արտաքին լուսավորության խնդիրը:
Տեղադրվելու են նաև շենքերի ջրի ընդհանուր փականները՝ ձմռանը հավելյալ խնդիրներից խուսափելու համար: Ընթացքի մեջ են փողոցների հետիոտնային անցումների նշագծման աշխատանքները: Կոմունալ տնտեսության, բնակֆոնդի և համատիրությունները համակարգող բաժնի աշխատակիցները հերթական շրջայցն են կատարել նաև՝ քաղաքի սանիտարական մաքրման աշխատանքները վերահսկելու նպատակով: Տրվել են ցուցումներ՝ թերությունները վերացնելու նպատակով: