Արկադի Փելեշյանը շնորհավորել է երկաթուղայիններին մասնագիտական տոնի առթիվ

Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորել է երկաթուղայիններին։
———————
Օգոստոսի 3-ին Երկաթուղայինի օրվա առթիվ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Վանաձոր» կայարանում տեղի ունեցել միջոցառում։ Երկաթողայինների մասնագիտական տոնը շնորհավորել են Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, աշխատակազմի ղեկավար Հայկ Վիրաբյանը։
Արկադի Փելեշյանը, շնորհավորելով երկաթուղու աշխատակիցներին, մաղթել է անվտանգ երթևեկություն, անձնական երջանկություն ու բարեկեցություն և պատվոգրեր է հանձնել «Վանաձոր» կայարանի աշխատակիցներին՝ անբասիր աշխատանքի համար։

You May Also Like