Արկադի Փելեշյանը հյուրընկալել է պատանի բռնցքամարտիկներին

Այսօր՝ օգոստոսի 3-ին, Վանաձորի համայնքապետարանում հյուրընկալվել են բռնցքամարտում նշանակալի հաջողություններ գրանցած մարզիկներ Արգիշտի Հակոբյանն ու Սանասար Ալավերդյանը։ Մարզիկներին, իրենց մարզիչի՝ Գևորգ Կոստանյանի հետ, ընդունել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Բռնցքամարտի պատանեկան մրցաշարերում մարզիկները լավագույնն են ճանաչվել։ Արկադի Փելեշյանը շնորհավորել է նրանց, շնորհավորագրեր և շնորհակալագիր հանձնել՝
ԱՐԳԻՇՏԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ՝ Վրաստանում կայացած ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի միջազգային մրցաշարում հաղթող և լավագույն մարզիկ ճանաչվելու համար,
ՍԱՆԱՍԱՐ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ՝ <<Սևանա լիճ-2022>> բռնցքամարտի 6-րդ բաց առաջնությունում հաղթող և լավագույն մարզիկ ճանաչվելու համար,
ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ՝ բարձրակարգ մարզիկներ պատրաստելու համար։

You May Also Like