Ավարտվեց 2018թ. «Վանաձորի քաղաքապետի» ֆուտբոլի գավաթի խաղարկություն

Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի՝ սեպտեմբերի 18-ից 23-ը Վանաձորի ֆուտբոլի մարզադպրոցի խաղադաշտում կազմակերպվել և անցկացվել է «Վանաձորի քաղաքապետի» ֆուտբոլի գավաթի խաղարկության մրցաշար, որին մասնակցել է 6 հավաքական թիմ: Մրցումները անցկացվել են 2 ենթախմբով, շրջանաձև սկզբունքով:
Համառ պայքարից հետո հաղթող է դարձել «Գազպրոմ Արմենիա» թիմը:
2-րդ տեղը գրավել է «Քաղաքապետարան» թիմը,
3-րդ տեղը` «Ըմբիշներ» թիմը:
Հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվել են Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված գավաթներով, պատվոգրերով և մեդալներով:
5 լավագույն խաղացողները ըստ օղակների՝ դարպասապահ, պաշտպան, կիսապաշտպան, հարձակվող և ռմբարկու պարգևատրվել են մարզական արձանիկներով և պատվոգրերով:
Լավագույն դարպասապահ է ճանաչվել ` Էրիկ Մարկոսյանը («ՎՊՀ» թիմ)
լավագույն պաշտպան է ճանաչվեl ` Նվեր Ղազարյանը («Քաղաքապետարան» թիմ)
լավագույն կիսապաշտպան է ճանաչվել ` Ժիրայր Հովհաննիսյանը («Ըմբիշներ» թիմ)
լավագույն հարձակվող է ճանաչվել ` Հրանտ Կազազյանը (ֿ«Գազպրոմ Արմենիա» թիմ)
լավագույն ռմբարկու է ճանաչվել ` Արմեն Գրիգորյանը («Գազպրոմ Արմենիա» թիմ)
Շնորհակալագրեր են հանձնվել ոստիկանության աշխատակիցներին, մրցավարներին և ֆուտբոլի մարզադպրոցի կոլեկտիվին:

You May Also Like