Ավարտվեց Վանաձոր քաղաքի վոլեյբոլի գավաթի խաղարկությունը
Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, նոյեմբերի 10-13-ը Ա. Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցի մարզադահլիճում անց է կացվել Վանաձոր քաղաքի տղաների և աղջիկների վոլեյբոլի գավաթի խաղարկություն: Մասնակցել են ավագ դպրոցների, քոլեջների, ուսումնարանների աղջիկների և տղաների 6-ական հավաքական թիմեր:
Աղջիկների մրցումներում առաջին տեղ է գրավել թիվ 11 ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղ` թիվ 13 ավագ դպրոցի թիմը, երրորդ տեղ` Վանաձորի պետական համալսարանի վարժարանի թիմը:
Տղաների մրցումներում առաջին տեղ է գրավել թիվ 11 ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղ` թիվ 6 հիմնական դպրոցի թիմը, երրորդ տեղ` թիվ 5 ավագ դպրոցի թիմը:
Գավաթի խաղարկությունում հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվել են համայնքապետարանի կողմից սահմանված համապատասխան կարգի պատվոգրերով, գավաթներով և մեդալներով:
Աղջիկների մրցումներում լավագույն խաղացողներ են ճանաչվել Էլիզա Հարությունյանը /թիվ 11 ավագ դպրոց/, Նարինե Դալլաքյանը /թիվ 13 ավագ դպրոց/, Կալինա Ժամհարյանը / ՎՊՀ-ի վարժարան/:
Տղաների մրցումներում լավագույն խաղացողներ են ճանաչվել Ռաֆիկ Աղբալյանը /թիվ 5 ավագ դպրոց/, Ալեն Հարությունյանը /թիվ 6 հիմնական դպրոց/, Տիգրան Ղամբարյանը /թիվ 11 ավագ դպրոց/: Նրանք պարգևատրվել են մարզական արձանիկներով և պատվոգրերով:
Շնորհակալագրեր են հանձնվել մրցավարներին և Ա. Ազարյանի անվան <<Կենտրոն>> համալիր մարզադպրոցի տնօրինությանը: