Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, ս/թ մարտի 24-30-ը Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցի խաղադահլիճում անց է կացվել 16-ից մինչև 18 տարին լրացած ավագ դպրոցների, քոլեջների, վարժարանների պատանիների ֆուտզալի գավաթի խաղարկություն: Մասնակցության հայտ էին ներկայացրել 8 թիմեր, որոնք վիճականահանությամբ բաժանվեցին 2 ենթախմբի և մրցեցին շրջանաձև սկզբունքով: Յուրաքանչյուր ենթախմբի առաջին և երկրորդ տեղ գրաված թիմերը խաչաձևման սկզբունքով մրցեցին եզրափակիչ փուլ դուրս գալու ուղեգրի համար: Եզրափակիչում հանդիպեցին թիվ 13 և թիվ 11 ավագ դպրոցների հավաքական թիմերը, որտեղ հիմնական ժամանակն ավարտվեց 3:3 հաշվով, տուգանային հարվածներով հաղթեց թիվ 13 ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղ գրավեց թիվ 11 ավագ դպրոցի թիմը:
Երրորդ մրցանակային տեղի համար մրցեցին Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի և թիվ 10 ավագ դպրոցի թիմերը, որտեղ հաղթող ճանաչվեց թիվ 10 ավագ դպրոցի թիմը:
Հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվեցին Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված գավաթներով, մեդալներով և պատվոգրերով, իսկ 5 լավագույն խաղացողները ըստ օղակների՝ պաշտպան, կիսապաշտպան, հարձակվող, ռմբարկու և դարպասապահ, պարգևատրվել են հուշանվեր արձանիկներով և պատվոգրերով:
Լավագույն դարպասապահ է ճանաչվել Դավիթ Սոհրաբյանը / Թիվ 13 ավագ դպրոց/
լավագույն պաշտպան ` Ռոբերտ Աբրահամյանը /Թիվ 13 ավագ դպրոց/
լավագույն կիսապաշտպան ` Սամվել Այդինյանը /Թիվ 10 ավագ դպրոց /
լավագույն հարձակվող` Դավիթ Մոսոյանը / Թիվ 11 ավագ դպրոց /
լավագույն ռմբարկու` Մարտին Սահակյանը /Թիվ 11 ավագ դպրոց /:
Շնորհակալագրեր հանձնվեցին մրցավարներին, Բազումի ոստիկանության բաժնի աշխատակիցներին և Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցի կոլեկտիվին: