Ավարտվեց Վանաձոր քաղաքի կրտսեր տարիքի պատանիների բռնցքամարտի առաջնությունը
Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, մարտի 1-ից 4-ը Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի բռնցքամարտի մարզադահլիճում անց է կացվել 2004-2005թթ. ծնված կրտսեր տարիքի պատանիների բռնցքամարտի բաց առաջնություն:
Հաղթողներ են դարձել`
Վարազդատ Պողոսյանը /34կգ/
Դավիթ Ասլանյանը /36 կգ/
Սևակ Մարտիրոսյանը /38.5 կգ /
Գոռ Կոծինյանը /40կգ/
Էռնեստ Կռոյանը /41.5 կգ/
Վանիկ Ջահանյանը /43կգ/
Արեն Ասլամազյանը /44.5կգ/
Գագիկ Զոհրանյանը /46 կգ/
Էրիկ Վարդումյանը /48 կգ/
Արես Հակոբյանը /50 կգ/
Գագիկ Բրուտյանը /52 կգ/
Ռաֆայել Հարությունյանը /54կգ/
Գոռ Անտոնյանը /56կգ/
Մենուա Առաքելյանը /59կգ/
Արեն Խառատյանը /62կգ/
Արման Մարտիրոսյանը /65կգ/
Ավետիք Մալումյանը /72կգ/
Ըստ քաշային կարգերի հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվել են Վանաձորի համայնքապետարանի կողմից:
Շնորհակալագրեր են հանձնվել նաև մրցավարներին և Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի աշխատակազմին: