Ավարտվեց Վանաձոր քաղաքի բասկետբոլի գավաթի խաղարկությունը


Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, Ա. Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցի մարզադահլիճում անց է կացվել Վանաձոր քաղաքի տղաների և աղջիկների բասկետբոլի գավաթի խաղարկություն: Մասնակցել են ավագ դպրոցների, քոլեջների, վարժարանների աղջիկների և տղաների 6-ական հավաքական թիմ:
Տղաների մրցումներում առաջին տեղ է գրավել «Թիվ 5 ավագ դպրոցի» թիմը, երկրորդ տեղ`«Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի» թիմը, երրորդ տեղ` «Էվրիկա» հատուկ դպրոցի թիմը:
Աղջիկների մրցումներում առաջին տեղ է գրավել «Թիվ 5-րդ ավագ դպրոցի» թիմը, երկրորդ տեղ`«Թիվ 18 դպրոցի» թիմը, երրորդ տեղ`«Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի» թիմը:
Գավաթի խաղարկությունում հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվել են համայնքապետարանի կողմից սահմանված համապատասխան կարգի պատվոգրերով, գավաթներով և մեդալներով:
Տղաների մրցումներում լավագույններ են ճանաչվել` Տիգրան Սանթրոսյանը /«Էվրիկա» հատուկ դպրոց/, Արեն Նահապետյանը /Թիվ 5 ավագ դպրոց/, Զավեն Մարգարյանը /Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ/:
Աղջիկների մրցումներում լավագույններ են ճանաչվել` Դիանա Բարխուդարյանը /Թիվ 18 դպրոց/, Շուշանիկ Ղալայանը /Թիվ 5 ավագ դպրոց/, Տաթև Մելիքյանը /Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ/: Նրանք պարգևատրվել են մարզական արձանիկներով և պատվոգրերով:
Շնորհակալագրեր են հանձնվել նաև մրցավարներին, ոստիկանության աշխատակիցներին:

You May Also Like

Leave a Reply