Ավարտվեց «Հուսո գավաթ» ֆուտբոլի բակային մրցաշարը

Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի համաձայն, հունիսի 16-ից 23-ը ֆուտբոլի մարզադպրոցի խաղադաշտում անց է կացվել «Հուսո գավաթ» ֆուտբոլի բակային մրցումներ: Մրցումներին մասնակցել են համատիրությունների 2007-2008թթ ծնված պատանիների թվով 6 թիմ:
Առաջին տեղ է գրավել Ջուխտ ախպուր համատիրության «Դուխով» թիմը, երկրորդ տեղ` Տավրոս համատիրության «Տավրոս» թիմը», երրորդ տեղ`Խնձորուտ համատիրության «Խնձորուտ» թիմը:
Հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվել են Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված գավաթներով, մեդալներով և պատվոգրերով, իսկ 5 լավագույն խաղացողները ըստ օղակների՝ պաշտպան, կիսապաշտպան, հարձակվող, ռմբարկու և դարպասապահ պարգևատրվել են հուշանվեր արձանիկներով և պատվոգրերով:
Լավագույն դարպասապահ է ճանաչվել Մհեր Մկրտչյանը («Դուխով» թիմ ),
լավագույն պաշտպան` Արեն Սահակյանը ( «Տավրոս» թիմ ),
լավագույն կիսապաշտպան` Արեն Օդաբաշյանը ( «Տավրոս» թիմ ),
լավագույն հարձակվող` Սամվել Սաֆարյանը  ( «Խնձորուտ» թիմ ),
լավագույն ռմբարկու` Էդվարդ Էվինյանը ( «Դուխով» թիմ ):

Ամենակրտսեր և արդյունավետ խաղացող է ճանաչվել Արգիշտի Սաֆարյանը ( «Խնձորուտ» թիմ ):

Շնորհակալագրեր են հանձնվել մրցավարներին և ֆուտբոլի մարզադպրոցի կոլեկտիվին:

You May Also Like