Ավարտվեց հերթական «Մարզական փառատոն»-ը

Սեպտեմբերի 15-ին Վանաձորի ֆուտբոլի մարզադպրոցի խաղադաշտում անցկացվեց «Մարզական փառատոն» ամենամյա միջոցառումը: Փառատոնին մասնակցեցին քաղաքի ուսումնական հաստատությունների, քոլեջների, մարզադպրոցների    20 կոլեկտիվ՝ շուրջ 2000 մասնակցով: Փառատոնի բացման արարողությանը ներկա գտնվեցին Վանաձորի համայնքապետարանի, Լոռու մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, Վանաձոր համայնքի ավագանու անդամներ:

Փառատոնն անցկացվեց    7 մրցակցային մարզաձևերից`

  1. կշռաքարերի բարձրացում
  2. շախմատ
  3. նարդի
  4. ազգային կոխ ըմբշամարտ
  5. մինի ֆուտբոլ
  6. բազկամարտ
  7. մասսայական վազքարշավ 1000մ (տղա, աղջիկ)

 

Անց կացվեցին նաև ցուցադրական ելույթներ հետևյալ մարզաձևերից`

  • բռնցքամարտ
  • ակրոբատիկա
  • սուսերամարտ
  • պարանի ձգում
  • կշռաքարի նետում

ինչպես նաև ժողովրդական խաղեր

  • լախտի
  • քաշոցի
  • աքլորախաղ

Փառատոնին մասնակցեցին  նաև  երգի-պարի  համույթները  և անհատ կատարողներ:

Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի կողմից հաստատված մրցավարական կազմը բարձր մակարդակով և կազմակերպվածությամբ անցկացրեց բոլոր  մարզաձևերի  թե´ մրցակցային, և թե´ ցուցադրական մրցելույթները:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես  եկան Վանաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը, ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը, Լոռու մարզպետարանի կրթական ծրագրերի համակարգող, Վանաձոր համայնքի ավագանու անդամ Դավիթ Հակոբյանը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված հավաստագրերով և մրցանակներով պարգևատրվեցին  հետևյալ մրցանակային տեղեր  զբաղեցրած մարզիկները`

կշռաքարերի բարձրացում         –    Մարկոսյան Դավիթ (<<Աշխատանքային ռեզերվներ>> ՄՀԿ)

շախմատ                                                 –    Գասպարյան Դավիթ  (Շախմատի ՄՊՄԴ)

նարդի                                                       –    Հարությունյան Համլետ(<<Մենապայքարային մարզաձևերի>> ՄՊՄԴ)

ազգային կոխ ըմբշամարտ           –   Մելքոնյան Հովհաննես

մինի ֆուտբոլ                                        –   Վանաձորի պետական պոլիտեխնիկական քոլեջի  թիմ

բազկամարտ                                         –    Զուրաբյան Արամ (<<Ալեքս>> մարզական ակումբ)

մասսայական վազքարշավ 1000մ (տղա, աղջիկ)- Տոնոյան Էրիկ (աթլետիկայի ՕՀ ՄՄԴ)

Գրիգորյան Թամարա (աթլետիկայի ՕՀՄՄԴ)

 

Հատուկ շնորհակալագրեր հանձնվեցին մրցավարական կազմին, լավագույն մասնակցություն ցուցաբերած կազմակերպություններին, երաժշտական համույթներին, անհատ կատարողներին և փառատոնին աջակցող ոստիկանության բաժնի աշխատակիցներին:

You May Also Like