Առևտրի և տրանսպորտը համակարգող բաժնի 2019թ.-ին կատարած աշխատանքների հաշվետվությունը

Փետրվարի 13-ին Վանաձոր համայնքի ղեկավարի մոտ 2019թ.-ին կատարած աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ համայնքապետարանի աշխատակազմի Առևտրի և տրանսպորտը համակարգող բաժինը: Մամիկոն Ասլանյանը, մինչ հաշվետու զեկույցը լսելը, անդրադարձավ մի շարք կարևոր հարցերի:
2019 թ.-ի տարեվերջին համայնքապետարանն անցկացրեց տրանսպորտային երթուղիների մրցույթ: Քաղաքապետը հանձնարարեց հետևողական լինել շահած կազմակերպությունների կողմից մրցույթի պայմանների պահպանմանը: Անհրաժեշտության դեպքում նաև աշխատանքային խումբ ձևավորել և պարբերաբար երթուղայինների նկատմամբ իրականացնել պատշաճ հսկողություն: Հաճախակի են դարձել վարորդների կողմից կատարվող խախտումները: Հետևաբար, վարորդների և սեփականատերերի հետ յուրաքանչյուր շաբաթ պետք է կազմակերպել հանդիպումներ, հրահանգել, կազմել աշխատակարգ, որպեսզի հասկական, թե ինչպես իրավունք ունեն վարվելու և ինչպես՝ ոչ: Քաղաքապետն անդրադարձավ նաև բացօթյա ապօրինի առևտրի խնդրին: «Քաղաքի էսթետիկական տեսքը խաթարող երևույթներից պետք է ազատվենք աստիճանաբար: Պետք է ունենանք փողոց, որը և՛ հետիոտնի, և՛ տրանսպորտի համար կլինի հարմար և հաճելի: Տարաբնույթ գույնզգույն ծածկերը պետք է վերացվեն, ինչպես նաև փնթիությունը, որը կարող է առաջացնել սանիտարահիգիենիկ խնդիրներ»,-ասաց համայնքի ղեկավարը:
2019թ.-ին կատարած աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ համայնքապետարանի աշխատակազմի Առևտրի և տրանսպորտը համակարգող բաժնի պետ Արման Մովսիսյանը:
2019թ. ընթացքում համայնքի ղեկավարի կողմից բաժնին մակագրվել են թվով՝ 227 դիմումներ և գրություններ, թվով՝ 914 հայտ՝ որից.

 գրություն – 138 /նաև էլեկտրոնային/
 դիմում – 34 /նաև էլեկտրոնային/
 որոշման նախագիծ – 14
 զեկուցագիր – 39
հայտ – 914, որից.
• ոգելից և ալկոհոլային խմիչքների արտադրանքի վաճառք,
• ծխախոտի արտադրանքի վաճառք,
• մարդատար-տաքսու ծառայության,
• հանրային սննդի կազմակերպում և իրացում /հիմնական, ոչ հիմնական շինություն/,
• հեղուկ կամ սեղմված գազի բացօթյա վաճառք,
• հեղուկ վառելիքի վաճառք,
• տեխնիկական հեղուկների վաճառք,
• ֆիրմային անվանումներում օգտագործելու ,
• թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վաճառք,
• քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման,
• ժամը 2400-ից հետո աշխատելու /զվարճանքի, առևտրի, վիճակախաղ/
Եռամսյակային հաշվետվություններ են ներկայացվել ՀՀ Լոռու մարզպետարան՝ առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում 2019թվականին հսկողություն իրականացված օբյեկտների վերաբերյալ:
Համաձայն` «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի սահմանված կարգի` 2019թվականի յուրաքանչյուր եռամսյակի համար ներկայացվել է հաշվետվություն` ՀՀ ազգային վիճակագրական պետական ծառայությանը`առևտրի կազմակերպությունների քանակի և զբաղեցված տարածքների վերաբերյալ:
Վանաձոր համայնքի ղեկավարի 03 դեկտեմբերի 2019 թվականի թիվ 2235 «Վանաձոր համայնքի ներքաղաքային ուղևորատար փոխադրամիջոցների միկրոավտոբուսային երթուղիների մրցութային հանձնաժողովի 2019 թվականի նոյեմբերի 29-ի թիվ մ 03-19 արձանագրությունը հաստատելու մասին» որոշման համաձայն, 2020 թվականի հունվարի 1-ից Վանաձոր համայնքի տարածքում ընդհանուր օգտագործման տրանսպորտով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները երթուղիները կշահագործեն նորացված տրանսպորտային միջոցներով:
Ընթացիկ տարում միկրոավտոբուսային երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից շահագործումից դուրս եկած թվով՝ 15 /տասնհինգ/, տրանսպորտային միջոցները փոխարինվել են նորերով:
Պատվիրվել է նախագիծ-նախահաշիվ` լուսացույցերի և ճանապարհային երթևեկության նշանների սպասարկման համար:
Համայնքի ղեկավարին հայտ ներկայացրած բոլոր իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և ֆիզիկական անձանց համայնքի ղեկավարի կողմից կայացված որոշումների հիման վրա տրամադրվել են համապատասխան թույլտվություններ:
Առևտրի և տրանսպորտը համակարգող բաժնի կողմից կատարվել են բարեփոխումներ. Վանաձոր համայնքում առկա չորս շրջանաձև երթևեկության հրապարակները՝
ա)Թումանյան,
բ) Վարդավառի,
գ) Լոռվա,
դ )Ա.Քոչինյանի անվան,
ճանապարհային երթևեկության նշաններով կահավորել են, կատարվել գծանշման աշխատանքներ:
Վանաձոր համայնքի ճանապարհային նշանների և լուսաֆորային օբյեկտների սպասարկման և Վանաձոր համայնքի Գր.Լուսավորիչ-Թումանյան և Բաղրամյան /էստակադա/ -Նարեկացի խաչմերուկներում լուսացույցերի տեղադրման նպատակով գնումների փաթեթները:
Համայնքի ղեկավարին ներկայացված զեկուցագրերի համաձայն իրականացվել են համայնքի վարչական տարածքում գտնվող ճանապարհների կահավորման, լուսաֆորային օբյեկտների տեղադրման, գծանշման և այլ աշխատանքներ, գործընթացը շարունակական է:
Ավագանու հաստատմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի քաղաքային համայնքի 2020 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման նախագիծ, որը հաստատվել է 2019 թվականի նոյեմբերի 28-ի N-150-Ն ավագանու որոշմամբ:
Քաղաքացիների սպասարկման գրասենյակ այցելած մոտ 700 քաղաքացիների, անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց տրամադրվել է բանավոր խորհրդատվություն՝ բաժնի մասնագետի կողմից:
Աշխատանքները կանոնակարգված կազմակերպելու արդյունքում 2019թ. համայնքի բյուջե` որպես տեղական տուրք, մուտքագրվել է.
Եկամտատեսակ Տարվա ճշտված պլան (հազ.դրամ) Կատարո- ղականը աճողական տեսքով (հազ.դրամ) Փաստացին պլանի
նկատմամբ
Ոգելից և ալկոհոլային խմիչքների արտադրանքի վաճառք 13940,0 10670,0 76,5
Ծխախոտի արտադրանքի վաճառք 12964,0 9703,0 74,8
Բացօթյա առևտուր 13593,0 6845,8 50,4
Բացօթյա վաճառք գազ 3400,0 4176,8 122,8
Բացօթյա վաճառք վառ.քսայուղ 2000,0 2250,0 112,5
Ժամը` 2400-ից հետո աշխատելու թույլտվություն /խանութ, դեղատուն/ 750,0 1170,0 156,0
Մարդատար տաքսի ծառայություն 1790,0 944,3 52,8
Թանկարժեք մետաղ. պատ. իրերի վաճառքի 1450,0 1700,0 117,2
Տեխնիկական հեղուկների վաճառք 2000,0 2250,0 112,5
Հանրային սննդի կազմակերպում և իրացում`
հիմնական շինությունների ներսում,
ոչ հիմնական շինությունների ներսում 2224,0
24,0
2579,0
12,0

116,0
50,0

Քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման, 500,0 1627,0 325,4
ՀՀ համայնքների անվանումները ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար 50.0 35,0 75,0
Ը ն դ ա մ ե ն ը` 53955,0 43357,9 80,4

You May Also Like