Վանաձորի ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան սեպտեմբերի 16-ին Վանաձորում առաջին անգամ անցկացրեցին անվադահուկային մրցաշար: Մրցաշարին մասնակցեցին Երևանի, Աշոցքի, Գյումրու, Հրազդանի և Վանաձորի՝ տարբեր տարիքային խմբերի 49 ուժեղագույն մարզիկ, մարզուհիներ: Մրցաշարն անցկացվեց Զ. Անդրանիկի փողոցում և ներառեց մինչև Երևանյան խճուղին հատող խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը: Արդյունքում, տղաների պայքարում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրին Աշոցքը ներկայացնող Թադևոս Պողոսյանը և Միքայել Միքայելյանը, 3-րդ տեղում Գյումրին ներկայացնող Սպարտակ Ոսկանյանն էր: Վանաձորցի Արման Մատինյանն ու Հրաչյա Փանոյանը համապատասխանաբար գրավեցին 5-րդ և 6-րդ տեղերը: Աղջիկների մրցապայքարում մրցանակային տեղերը գրավեցին Աշոցքի մարզուհիները: 1-ին տեղը զբաղեցրեց Անգելինա Մուրադյանը, 2-րդ տեղում Կատյա Գալստյանն էր, 3-րդ պատվավոր տեղում՝ Անուշ Գալստյանը:
You May Also Like
Ուշադրություն. «Կանաչ և թվային զարգացում հանուն էներգետիկ անցման» խորագրով կարճ տեսահոլովակների մրցույթ երիտասարդների համար:
Ванадзор
Comments Off on Ուշադրություն. «Կանաչ և թվային զարգացում հանուն էներգետիկ անցման» խորագրով կարճ տեսահոլովակների մրցույթ երիտասարդների համար: